Ֆրանսուհիների գաղտնիքը: Գեղեցիկ ծերանալու 10 դաս
Advertisement 1000 x 90

Ֆրանսուհիների գաղտնիքը: Գեղեցիկ ծերանալու 10 դաս

Ժողովուրդն ասում է` երիտասարդ տարիքում գեղեցկությունը բնության ձեռքի գործն է, ծեր հասակում` հենց կնոջ:

Հենց այժմ, երբ ծերությունը սոսկ ձեր ապագան է, դուք կարող եք անել հնարավոր ամեն բան, որ այդ տարիք մուտք գործեք հպարտորեն, գլուխը բարձր պահած:

Ամերիկացի լրագրող Ռեբեկա Պլանտիերը գրել է «Գեղեցիկ ծերանալու դասերը. ֆրանսուհիների գաղտնիքը» գիրքը, որում ֆրանսիական հասարակությունը հակադրում է ամերիկյանին: Ամերիկուհիները 40 տարեկանից հետո հաճախ խաչ են քաշում իրենց վրա ու մնում ստվերի տակ, և նրանք դրանով տարբերվում են ֆրանսուհիներից, ովքեր լիարժեք կյանքով շարունակում են ապրել 50, 60 և անգամ 70 տարեկանում:

Ֆրանսիայում ապշեցնում է 50-ն անց գեղեցիկ ու նրբաճաշակ կանանց մեծ քանակությունը փողոցներում, սրճարաններում, ցուցահանդեսներում ու թանկարժեք խանութներում: Այդ կանայք հանգիստ ծնկից վեր շրջազգեստ են հագնում, հրաշալի տեսք ունեն, անգամ, եթե այլ չափանիշերով նրանց մաշկը կատարյալ չէ: Նրանք չեն վախենում ծերանալուց և իրենց հարմարավետ են զգում իրենց տարիքում:

Այս ֆենոմենի ուսումնասիրությամբ զբաղվելով` ամերիկուհին եկել է այն եզրահանգման, որ արժանապատիվ ծերությունը ֆրանսուհիների` կյանքի ու իրենց նկատմամբ վերաբերմունքի մեջ է: Նրանց համոզմամբ՝ գեղեցիկ ապրելու կարողությունը ոչ մի ընդհանուր բան չունի փողի ու կարգավիճակի հետ, դա սեփական կյանքը հաճույքներով լցնելու կարողությունն է, որն էլ հենց վերջնարդյունքում երկարացնում է կնոջ դարաշրջանը:

Ակտիվ կենսակերպը ակտիվ է մնում մինչև ամեաառաջացած տարիք

Ֆրանսիայում ակտիվ հանգիստն ազգային մշակույթի մաս է, և տարիքի հետ դրանից հրաժարվելն ընդունված չէ այստեղ: Ֆրանսիացիներն արշավների են գնում, լեռ են բարձրանում, պաշտում են թիավարելը, թենիս են խաղում, վազում են զբոսայգիներում, դահուկ են քշում, և այլն: Սա հենց կենսակերպ է, այլ ոչ սպորտի նկատմամբ հակում: Պարզապես ֆրանսիական հասարակությունում ընդունված է ձմռանը ողջ ընտանիքով կանգնել դահուկների վրա, իսկ ամռանը` զբաղվել ինչ-որ չափով՝ սպորտային, սակայն անպայման՝ ակտիվ բնույթ ունեցող ինչ-որ բանով: Եվ անգամ հանգստի մեկնելիս ֆրանսիացիները գերադասում են այնպիսի տեղ գնալ, որ ինչ-որ բան հնարավոր լինի անել, այլ ոչ միայն՝ փռվել լողափին:                                            Ընդ որում, ֆրանսուհիներն իրենց սպորտի ծանր տեսակներով չեն ծանրաբեռնում: Նրանք համարում են, որ իրենց անձի հանդեպ ցանկացած տեսակի բռնություն վնասակար է կանացի լավ ինքնազգացողության համար:

Հումորի զգացումը` որպես հզոր հակաօքսիդանտ:

Ֆրանսիական հայտնի սարկազմը ֆրանսուհիներին օգնում է սեփական տարիքն ու ծերությունը չընկալել՝ որպես դրամա: Ոչ մի ուրիշ լեզվում չկա կնոջ` 40-50 տարեկանում վրա հասնող երկրորդ երիտասարդության մասին ասացվածքների այնպիսի քանակ, ինչքան ֆրանսերենում կա:

Կերակուրը` որպես դավանանք:

Բոլորին է հայտնի, որ ֆրանսիացիները տարված են կերակուրով, սակայն, ի տարբերություն ամերիկացիների, նրանց մոտ այդ տարվածությունն արտահայտվում է ոչ թե շատ, այլ գեղեցիկ ձևավորված համադամ կերակրատեսակներ ուտելու ցանկությամբ: Ֆրանսուհիներն ընդհանրապես շատ քիչ են ուտում, իսկ տարիքի հետ, եթե ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, ուտելու պրոցեսի գեղեցկությամբ ու կերակրի համով տարվածությունը միայն ուժեղանում է, և ֆրանսուհիները հաճախ են ուտում ռեստորաններում ու սրճարաններում` վայելելով կերակրի փոքր չափաբաժիններ, գինի ու լավ ընկերախմբի ներկայությունը: Այս ամենը, իհարկե, օգնում է քիչ թե շատ պահպանել կազմվածքը, և այնպիսի ծայրահեղ տարբերություն քաշերի մեջ 20 և 40 տարեկանում, ինչպիսին ամերիկուհիների մոտ է, ֆրանսուհիների մոտ չի նկատվում:

Տարիքի հետ ֆրանսուհիներն իրենց ավելի շատ բան են թույլ տալիս, այլ ոչ թե՝ քիչ:

Տպավորությունն այնպիսին է, որ առողջ եսասիրությունը ֆրանսուհիների մեջ ներարկվում է մայրական կաթի հետ միասին: Տարիքի հետ, երբ երեխաներն արդեն մեծացել են և քիչ ուշադրություն են պահանջում, ֆրանսուհիները հանգիստ կենտրոնանում են իրենց վրա: Նրանք մեծ գումարներ են ծախսում իրենց հաճույքների համար, իրենց թույլ են տալիս առանց ընտանիքի ուղևորությունների մեկնել, գնում են առավել թանկ հագուստ: 40 տարեկան ֆրանսուհին իր համար թանկարժեք կոշիկ գնելիս չի տանջվի այն մտքից, որ իր դեռահաս տղա երեխայի համար համակարգչային խաղ գնելու գումար չի մնում: Ավելին, նա դա միակ ճիշտ որոշումը կհամարի: Եթե խաղը քեզ պետք է, գնա, աշխատիր, վաստակիր ու գնիր այն: Թոռներին խնամել Ֆրանսիայում ընդունված չէ, և ոչ ոք տատիկներին որպես չվճարվող դայակներ չի ընկալում:

Տարիքի հետ զգեստապահարանում հագուստների քանակն ավելի քիչ է, բայց գինը` բարձր:

Եվ ավելի որակյալ, բնականաբար: Անգամ միջին եկամուտ ունեցող կանայք իրենց համար թանկ ու հարմարավետ բաներ են գնում` քաշմիր, մետաքս, լավ կոշիկ և գոնե մեկ թանկարժեք պայուսակ: Այս ամենը միասին տեղավորվում է հասուն տարիքի կանանց նրբագեղ ոճի տրամաբանության մեջ, որոնցով այնպես հիանում են Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկները:

Տարիքի հետ հասարակական կյանքը ոչ թե ավարտվում է, այլ ընդհակառակը՝ ակտիվանում:

Ի տարբերություն ամերիկուհիների, որոնք հաճախ գերադասում են հեռուստացույցն ու տնակյաց հանգիստը, ֆրանսուհիները, ընդհակառակը, հատկապես խոշոր քաղաքներում, ավելի ակտիվ են դառնում: Երեխաները մեծացել են ու այնքան էլ մեծ ուշադրություն չեն պահանջում, կենցաղը կարգավորված է, և ճիշտ ժամանակն է երեկույթների ու հյուր գնալ, այցելել կինթատրոն, գինետուն, բիենալե և այլն: Ակտիվ սոցիալական կյանքը պահանջում է հարդարված մազեր, խնամված ձեռքեր, գեղեցիկ հագուստ և պարտադիր` բարձրակրունկ, բայց հարմարավետ կոշիկներ:

Տարիքը հիվանդություն չէ և բուժում չի պահանջում:

Ֆրանսիացիները հանգիստ են վերաբերվում տարիքին ու կնճիռներին ու տարված չեն դրանք թաքցնելու նպատակով կատարվող կոսմետիկ միջամտություններով: Ի տարբերություն ամերիկացի կանանց, ովքեր խանգարված են երիտասարդության պահպանման մոլուցքից, ֆրանսուհիները համարում են, որ որոշակի տարիքում կնոջ մոտ կնճիռների բացակայությունն ավելի շուտ հոգեկան խնդիրների առկայության նշան է, քան նախանձի առիթ: Ֆրանսիայում շատ տարածված է ապարատային աջակցող կոսմետոլոգիան, և շատ ավելի քիչ են հանդիպում կոսմետիկ վիրահատությունների դեպքերն ու բոտոքսային ներարկումները:

Ցանկացած տարիքում կարելի է կրել այն, ինչ քեզ սազում է:

Ֆրանսուհիները բավականին հանգիստ կրում են ծնկից վեր հագուստ ու կիպ լեգինսներ մինչև խոր ծերություն: Ֆրանսիայում չկա ոչ տարիքային հագուստ հասկացությունը: Մայր ու դուստր հաճախ կարող են գնել միևնույն բրենդի հագուստը: Հասկանալի է, որ տարիքի հետ փոխվում են ճաշակն ու ֆինանսական հնարավորությունները, և հաճախ նախապատվությունը տրվում է ավելի թանկարժեք դասական ոճի հագուստին, սակայն աշխարհի ուրիշ ոչ մի երկրում չկա 40-60 տարեկան, շանելյան ոճի զգեստ ու նեղ ջինսեր կրող կանանց այնպիսի քանակություն, ինչպիսին կա Ֆրանսիայում:

Չկան սեքսուալության կամ սեքսուալ կյանքի տարիքային սահմաններ:

Ճիշտ հակառակը, Ֆրանսիայում ընդունված է համարել, որ 40-ից հետո գալիս է երկրորդ երիտասարդության շրջանը, երբ շատ բանի ես հասել, շատ բան յուրացրել, ու ճիշտ ժամանակն է՝ վայելել դեռևս լավ վիճակում գտնվող ֆիզիկական կազմվածքն ու փորձը, որը, ինչպես գիտենք, բարդագույն սխալներից է ծնվում նաև: Դա և լավ է, և վատ. Լավ է, քանի որ ազդում է կնոջ ինքնազգացողության վրա, վատ է, քանի որ հենց այդ տարիքին է բաժին հասնում ամուսնալուծությունների բարձրակետը:

Տարիքի հետ կարելի է ամեն ինչ, բայց չափավոր:

Գինի, մինչև ուշ գիշեր կերուխում և անգամ` սիգարետներ: Այս ամենը, անշուշտ, տեղ ունի 40-ն անց ֆրանսուհու կյանքում, սակայն՝ ոչ ամեն օր, այսինքն` չափի զգացումը պահելով:

Ընդհանուր առմամբ սկզբունքը սեփական անձի ու տարիքի նկատմամբ հարգանքն է: Իսկ գեղեցիկ ծերացող ֆրանսուհիների գլխավոր դասը հաճույքով ապրել չծուլանալն է: Այս հասկացության մեջ մտնում ամեն ինչ, սկսած համեղ սննդից ու սեքսից՝ վերջացրած գեղեցիկ իրերով, հոբբիով ու ճանապարհորդություններով: Սրանում է հենց 50-ամյա գեղեցիկ ֆրանսուհու մանիֆեստը, ով Ելիսեյան դաշտերին նայող սրճարանում խմում է իր մեկ գավաթ գինին: Իր ողջ տեսքով նա կարծես ասում է` ես հասուն կին եմ, շատ բանի եմ հասել ու վայելում եմ ինքս ինձ, քաղաքն ու այս պահը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը