Բեռլինում կայացած IFA 2018 միջազգային ցուցահանդեսում LG ընկերությունը ներկայացրել է The Art of Essence շարքի մի շարք ապրանքներ, ներառյալ՝ գինու «խելացի» պահարան: Մետաղից պատրաստված «խելացի» սարքը թույլ է տալիս այնտեղ տեղադրել ավելի քան 60 շիշ:
Պահարանը կարող է միաժամանակ ապահովել մի քանի ջերմային ռեժիմներ, որոնք ապահովում են հարմարավետ պայմաններ տարբեր տեսակի ըմպելիքների համար: Շիշը հնարավոր է պահարանից հանել միայն մեկ կոճակ սեղմելով: Բացի այդ, գինու պահարանը ճանաչում է սեփականատիրոջը ձայնով և մեխանիկորեն բացում է դուռը կամ միացնում է լույսը:
LG ընկերությունը ներկայացրել է նաև աշխարհում առաջին հեռուստացույցը 8K OLED էկրանով: Հեռուստացույցը կոչվում է 8K LG OLED TV: Այն 88 դյույմանոց մատրիցա է՝ 8K-7680×4320 փպքսել ընդլայնմամբ:
OLED հեռուստացույցերը ունեն մի կարևոր առավելություն LCD-ի նկատմամբ. պիքսելներն ինքնուրույն են լուսավորվում, այնպես որ, հարկավոր չէ առանձին լուսային շերտ: Նման էկրաններում ամենից լավ երևում է սև գույնը, քանի որ դրա ցուցադրման ժամանակ պիքսելները չեն լուսավորվում:
Ընկերությունը դեռևս չի բացահայտել մանրամասներ հեռուստացույցի վաճառքների և զարգացման ծրագրերի մասին: Մասնագետները ենթադրում են, որ նման հեռուստացույցները շատ թանկ կարժենան: OLED հեռուստացույցներն առանց այն էլ թանկ են, այստեղ էլ ավելանում է ռեկորդային 8K-7680×4320 պիքսել ընդլայնումը:
Ստացվում է, որ սա միայն հեռուստացույցի հնարավորությունների ցուցադրություն էր, այլ ոչ թե այն սարքերի, որոնք շուտով կհայտնվեն վաճառքում:
Սիրարփի Աղաբաբյան