Սպիտակուցն օրգանիզմին չափազանց անհրաժեշտ է նոր բջիջներ ստեղծելու, հորմոնների սինթեզի և նյութափոխանակության համար անհրաժեշտ տարբեր ֆերմենտներ արտազատելու համար: Սպիտակուցներ (նույն պրոտեինը) մեր օրգանիզմն ի վիճակի չէ կուտակել, այդ իսկ պատճառով այն պետք է կանոնավոր կերպով օրգանիզմ մտնի սննդի միջոցով:
Այս սպիտակուցային դիետայի սկզբունքում ընկած է այն փաստը, որ սպիտակուցային սնունդը մարսելու համար օրգանիզմին անհրաժեշտ է երկար ժամանակ և էներգիա: Սպիտակուցը հագեցնում է ախորժակն ու ամրացնում է մկանները, ստիպում է օրգանիզմին այրել ավելորդ ճարպերը, հատկապես՝ փորի և կոնքերի:
Սպիտակուցային դիետա
Takprosto կայքն առաջարկում է նիհարելու 2 սխեմա: Դրանք սովորական սպիտակուցային դիետայից տարբերվում են նրանով, որ այստեղ սննդակարգից չեն հանվում ածխաջրերը, որպեսզի չվնասեն օրգանիզմին:
Սխեմա 1
Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, դատարկ ստամոքսին 250մլ տաք ջուր խմեք: Սա գործի է գցում նյութափոխանակությունը: 30 րոպե անց կարող եք նախաճաշել. 1 խաշած ձու կերեք: Ամբողջ դիետայի առաջին շրջանում ճաշին, կեսօրի ճաշին, ընթրիքին պետք է խաշած հավի միս ուտել:
Այն կարող եք պատրաստել հետևյալ կերպ՝ խաշեք միսը, առաջին արգանակը թափեք և միայն երկրորդի մեջ պատրաստեք հավը, ջրին աղ գցել հարկավոր չէ: Հավի կաշին մաքրեք, մսի վրա եռացրած ջուր լցրեք, որպեսզի ավելորդ յուղերը դուրս գան: Մսի օրական նորման 800 գրամն է:
Դիետայի երկրորդ շրջանում պետք է մաքրել աղիները. Ամեն օր 1.5կգ թարմ բանջարեղեն կերեք, որոնք օսլա չեն պարունակում:
Կարող եք ամեն օր աղցան պատրաստել: Ամբողջ դիետայի ընթացքում պետք է օրական առնվազն 2լ ջուր խմել:
Սխեմա 2
Բոլոր 10 օրերի ընթացքում օրական 2լ ջուր խմեք, ինչպես նաև՝ մասրենու թուրմ:
- Առաջին օրը 4-6 հատ խաշած ձու կերեք միայն:
- Երկրորդ օրը ձկնային է: Խաշած ոչ յուղոտ ձուկ կարող եք ամբողջ օրն ուտել:
- Երրորդ օրը կերեք միայն ոչ յուղոտ կաթնաշոռ այնքան, մինչև հագենաք, բայց պետք չէ չափից շատ ուտել:
- Չորրորդ օրը հավի միս կերեք, այն պետք է պատրաստված լինի առաջին սխեմայի կանոններով:
- Հինգերորդ օրը կարող եք ուտել ածխաջրերով հարուստ սնունդ: 1կգ կարտոֆիլը խաշեք և ամբողջ օրվա ընթացքում առանց աղ ավելացնելու կերեք:
- Վեցերորդ օրն ուտում ենք խաշած տավարի միս:
- Յոթերորդ օրը բանջարեղենի օր է:
- Ութերորդ օրը կարող եք ամբողջ ցերեկվա ընթացքում մրգեր ուտել:
- Իններորդ օրը միայն կեֆիր խմեք, մտավորապես 1.5լ:
- Տասներորդ օրը մաքրման օր է: Այս օրվա ընթացքում պետք է միայն ջուր և մասրենու թուրմ խմել:
Դիետան ավարտելուց հետո շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր հայտարարեք: Ընտրեք որևէ մթերք և ամբողջ օրը միայն դա կերեք: Արդյունքն ուղղակի կապշեցնի ձեզ:
Ցուցո՛ւմ. Այնուամենայնիվ այս դիետան նույնպես հակացուցումներ ունի: Մարսողական համակարգի յուրաքանչյուր խանգարման, փորկապության, խոցային հիվանդությունների և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում այս դիետան չպահել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը