Նյու Յորքի նահանգի բնակչուհի Նիա Իմանի Ֆրանկլինը դարձել է «Միսս Ամերիկա-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը, որը սեպտեմբերի 9-ին ավարտվել է Ատլանտիկ-սիթիում (Նյու Ջերսիի նահանգ): Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ֆրանկլինն ստացել է 50 հազար դոլար ընհանուր գումարի թոշակի իրավունք: Բյուրեղապակյա թագը նրան է հանձնել «Միսս Ամերիկա-2017» մրցույթի հաղթող Կարա Մունդը Հյուսիսային Դակոտայի նահանգից:
Մրցույթում երկրորդ տեղն զբաղեցրել է Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցչուհին, երրորդը՝ Ֆլորիդայի, չորրորդը՝ Լուիզիանայի, հինգերորդը Քոնեկտիկուտի նահանգի ներկայացուցչուհին:
Մրցույթն առաջին անգամ անցկացվել է առանց լողազգեստների դրա մասնակիցների պարտադիր ելույթլի: Մրցույթի կանոնների փոփոխման մասին հայտարարվել էր հունիսին:
Կազմակերպիչներն այն ժամանակ հայտարարել էին, որ մտադիր են աղջիկներին ավելի շատ գնահատել ոչ նրանց արտաքինով: Մրցույթը 1921 թվականից անցկացվում է ԱՄՆ-ի ատլանտյան ափի Ատլանտիկ-սիթի առողջարան-քաղաքում: Դրան կարող են մասնակցել 17-ից մինչեւ 25 տարեկան աղջիկներն ու կանայք: