Ինչպես են վարկավորել բանկերը՝ հետհեղափոխական շրջանում
Մեր անցած հոդվածներից մեկում անդրադարձել էին ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդներին՝ նշելով, որ ավանդների ծավալը ապրիլի ժամանակավոր նվազումից հետո ոչ միայն վերականգնվել է, այլև նոր ռեկորդ սահմանել՝ հուլիսի վերջի դրությամբ կազմելով 2.7 տրլն դրամ։
Այս դինամիկան որոշ մարդիկ դրական համարեցին՝ նշելով, որ այն վկայում է ֆինանսական համակարգի և ընդհանրապես, պետության նկատմամբ նկատմամբ վստահության ամրապնդման մասին։
Մյուսները ավանդների կտրուկ աճի մեջ մտահոգիչ միտում տեսան՝ նշելով, որ ավանդների աճը նշանակում է, որ բիզնեսում փողը ներդնելու տեղ չկա և մարդիկ ստիպված գումարները մտցնում են բանկային համակարգ։
Իրականում, ավանդների աճը և ներդրումները միմյանց հակադրել չի կարելի։ Այն պարզ պատճառով, որ բանկի գլխավոր գործառույթը հենց ռեսուրսների վերաբաշխումն է՝ ավանդների միջոցով հավաքել ազատ փողը բնակչությունից և վարկերի միջոցով ֆինանսավորել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն (բիզնեսին և բնակչությանը)։
Իհարկե, լավ կլիներ, եթե բանկային համակարգից բացի ունենայինք նաև կայացած ֆոնդային բորսա, որը մի կողմից ընկերություններին թույլ կտար ավելի էժան միջոցներ ներգրավել (պարտատոմսեր և բաժնետոմսեր թողարկելով), մյուս կողմից էլ՝ ազատ միջոցներ ունեցող մարդիկ այլընտրանք կունենային, և ավանդից բացի՝ կկարողանային իրենց գումարները ներդնել որևէ ընկերության արժեթղթերում։ Սակայն ունենք այն, ինչ ունենք։
Ամբողջությամբ՝ b4b.am