Շվեդական Studio E.O. ընկերության դիզայներները հետաքրքիր հակադրություն են ստացել օգտագործելով՝ անկյունային քարե պատվանդաններ և դրանց վրա տարածվող փափուկ և նրբագեղ ապակե ծաղկամաններ:
Հեղինակներին հաջողվել է ստեղծել իսկապես գեղեցիկ, ներդաշնակ իրեր՝ համատեղելով բոլոր հակադրությունները. փխրունը և ծանրը, թափանցիկը և անթափանցը, կոպիտը և էլեգանտը, պարզը, երկրաչափական կանոնավոր քարերը և բարդ՝ ձեռքով պատրաստված ապակե գլանները:
Studio E.O. հիմնադրվել է երեք տարի առաջ Ստոկհոլմում, դիզայներ Էրիկ Օլովսոնի(Erik Olovsson) կողմից և զբաղվում է կահույքի և կահույքագործական պարագաների նախագծումով, գրաֆիկական և արդյունաբերական դիզայնով: Ընկերության կայքում ներկայացված են ավելի շատ ծաղկամաններ այս շարքից, ինչպես նաև այլ հետաքրքիր իրեր: