«Մի օր մարդկությունը կզարգանա այնքան, որ կսկսի հագուստ չկրել ու կվերադառնա քարանձավներում ապրելուն»` այս միտքն է իլյուստրատոր, անիմատոր Արևիկ Դորի «Ուտոպիա» անիմացիոն երաժշտական ֆիլմի հիմքում: Երաժիշտներ Միքայել Ոսկանյանը և Վարդան Հարությունյանը, գրող, լրագրող Սյունե Սևադան և Արևիկ Դորը ստեղծել են յուրահատուկ նոր նախագիծ, որը պատմում է սիրո, հույսի, երազանքի ու ներդաշնակության մասին: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև BRAVO.am-ը, զրուցել հեղինակների հետ և հետաքրքիր մանրամասներ պարզել ֆիլմի մասին:
Թառահար Միքայել Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմի գաղափարն Արևիկինն է եղել: Վերջինս երբ լսել է իր ու Վարդան Հարությունյանի համատեղ աշխատանքը, միանգամից մտածել է ֆիլմ ստեղծել դրա հիման վրա.«Կերպարները գրեթե պատրաստ էին, երբ նա մեզ ցույց տվեց ու հարցրեց՝ հավանում ենք: Մենք, իհարկե, շատ հավանեցինք ու որոշեցինք աշխատել միասին: Ավելի քան յոթ րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է երազանքի ու երազած աշխարհի մասին և հենց այդպես էլ կոչվում է՝ «Ուտոպիա»»:
Ամբողջությամբ՝ bravo.am