Բաղադրիչներ
- Եգիպտացորենի ալյուր – 1 բաժակ
- Ցորենի ալյուր – 0.5 բաժակ
- Կաթ (տաք) – 2-2.5 բաժակ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 2 ճ/գ
- Աղ – 1 պտղունց
- Բուսայուղ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Տաք կաթը խառնել շաքարավազի, աղի և ձվի հետ: Լավ հարել:
- Ավելացնել եգիպտացորենի և ցորենի ալյուրը, նորից լավ հարել և ավելացնել բուսայուղը: Խառնել, թողնել՝ հանգստանա 20 րոպե:
- Նրբաբլիթները տապակել երկու կողմից լավ տաքացրած տապակի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը