5 մթերք, որոնց օգուտն իրականում չափազանցված է
Advertisement 1000 x 90

5 մթերք, որոնց օգուտն իրականում չափազանցված է

Շատերը այս մթերքներն անչափ օգտակար են համարում, սակայն իրականում ամեն ինչ ամենևին էլ այդքան պարզ չէ: Իհարկե, դրանցից ընդմիշտ հրաժարվելու կարիք չկա, սակայն հիշեք, որ դրանց օգուտն իրականում սաստիկ չափազանցված է:

Յոգուրտներ

Խանութներում վաճառվող քաղցր յոգուրտներում չափազանց շատ շաքար և չափից ավելի քիչ սպիտակուց է պարունակվում: Ուստի իրականում դրա օգուտը փոքր է:

Չրեր

Չրերը համարվում են կոնֆետներին առավել առողջ այլընտրանք, սակայն ամեն դեպքում չարժի չրերով շատ տարվել: Արտադրողները հաճախ չորացված մրգերը շաքարով են պատում և մշակում են տարբեր քիմիկատներով, որ վնասատուներից պաշտպանեն և ավելի գրավիչ տեսք տան: Նույնիսկ տանը պատրաստվող չրերը շաքարաջրի մեջ են թաթախվում:

Խրթխրթան հաց

Խրթխրթան հացը դիրքավորվում է որպես «ֆիթնես մթերք»: Արտադրողներն իրականում այս մթերքի մեջ ճարպեր և շատ այլ հավելումներ են ավելացնում, որոնք լավացնում են հացի համը, սակայն առողջությանն ամենևին օգտակար չեն:

Արագ պատրաստման վարսակի շիլա

Վարսակի շիլան շատ օգտակար է, սակայն միայն հատիկավոր վարսակի, այլ ոչ թե համատեղությամբ վաճառվող արագ պատրաստման փաթիլների: Վարսակի փաթիլներից ճաշատեսակում բարձր է գլիկեմիկ ինդեքսը, ինչը նշանակում է, որ դրա օգտագործումը օրգանիզմում շաքարի կտրուկ բարձրացում է առաջացնում:

Հալված պանիր

Այս մթերքում չափից ավելի շատ աղ կա: Դրանից բացի, հալված պանիրը երբեմն ոչ թե պանիր է, այլ պարզապես զանգված, որը մամլվել է կաթի, կաթնաշոռի և քիմիական հավելուկի բաղադրությամբ:

med.news.am