Խելացի լինելը հրաշալի է, բայց դրա համար պետք է շատ աշխատել: Խելացի և կրթված մարդիկ ունեն մի շարք սովորություններ, որոնք նպաստում են ինելեկտի զարգացմանը. նրանք միշտ իրենք իրենց մարտահրավերներ են նետում: Այո, դա աշխատանք է, և այն բավականին բարդ է: Եթե Դուք փոփոխեք Ձեր օրակարգը հանուն IQ-ի զարգացման, շատ կարճ ժամանակ անց նկատելի կլինեն սպասված արդյունքները:
- Շատ հարցեր տվեք
Մի հավատացեք այն ամենին, ինչ Ձեզ ասում են: Հարցեր տվեք:
- Որքան հանրավոր է շատ ընթերցեք
Ընթերցանությունը առօրյայի անբաժանելի մասը դարձրեք: Եվ խոսքը վերաբերում է լուրջ գրականությունը, այլ ոչ թե սելեբրիթի-շշուկներին:
- Հասկացեք՝ ինչն է Ձեզ մոտիվացնում
Ձեր ուղեղին թույլ տվեք օգտագործել այն ռեսուրսները, որոնք նրան դուր են գալիս:
- Հաղորդակցվեք խելացի մարդկանց հետ
Նրանցից միշտ նոր հետաքրքիր գաղափարներ կարող եք ստանալ:
- Հիշեք, որ ցանկացած փորձագետ սկզբում նորեկ է եղել:
Բաց եղեք գիտելիքի հոսքի առջև:
- Ժամանակ տրամադրեք մտորումների համար
Սովորեք ընդմիջումներ վերցնել և վերլուծել ձեռքբերած գիտելիքները:
- Մարզեք ոչ միայն ուղեղը, այլ նաև մարմինը
Հոգ տանելով ինտելեկտի զարգացման մասին՝ մի մոռացեք ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի մասին:
- Նոր գաղափարներ մտածեք
Նոթատետրում գրառումներ արեք, հնարավոր է, դրանք մի օր արժեքավոր գաղափարների վերածվեն:
- Արեք մի բան, ինչից վախենում եք
Վախի հաղթահարումն օգնում է դառնալ ավելի խիզախ, խելացի:
- Կիսվեք Ձեր գիտելիքներով
Այն ուղեղի զարգացման ընթացքն ավելի արդյունավետ է դարձնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը