Բաղադրիչներ
- Տանձ – 1 կգ
- Շաքարավազ – 1.5 կգ
Պատրաստման եղանակը
- Պինդ տանձը կեղևազրկել, շերտատել, սերմերը հեռացնել, լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել այնքան, որպեսզի ծածկի տանձը, և եփել՝ մինչև փափկելը:
- Մուրաբան եփելու համար առանձին կաթսայի մեջ լցնել շաքարավազը, վրան 2 բաժակ ջուր լցնել (որի մեջ եփվել են տանձերը), խառնել և եռացնել:
- Տաք օշարակի մեջ լցնել նախապատրաստված տանձը և ցածր կրակի վրա եփել՝ մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը