Թերևս, բոլորի համար ճարպային գոյացությունները տհաճ երևույթներ են, որոնք ի հայտ են գալիս ավելորդ կիլոգրամներ կուտակելու արդյունքում: Շատերը փորձում են պայքարել այս ճարպերի դեմ՝ տանջելով օրգանիզմը: Նմանատիպ ճարպերը կարող են հանգեցնել այնպիսի առողջական խնդրի, ինչպիսին շաքարախտն է: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ տարբեր գիտնականներ փորձում են ստեղծել մի միջոց, որը կպայքարի անցանկալի ճարպերի դեմ:
Ճարպերը կարող են լինել երկու տեսակի՝ սպիտակ և շագանակագույն, և դրանց միջև տարբերությունը հասկանալու դեպքում մարդը կարող է ազատվել դրանցից և անցանկալի ավելորդ կիլոգրամներից:
«Սպիտակ ճարպը» մարդու որովայնի, թևերի ետևի և կողքերի հատվածում երևացող բարակ շերտն է: Այս ճարպերն օգնում են օրգանիզմին՝ պահպանել մարմնի ջերմաստիճանը:
«Շագանակագույն ճարպը», մյուս կողմից, քիչ է օրգանիզմում և ոչ թե պահպանում է մարմնի ջեմաստիճանը, ինչպես սպիտակ ճարպը, այլ ստեղծում է այն՝ այրելով կալորիաներն ու էներգիան:
Շագանակագույն ճարպերն օգնում են օրգանիզմին ազատվել ավելորդ կալորիաներից, մինչդեռ սպիտակ ճարպի առկայության դեպքում, հակառակը՝ կուտակում ենք ավելորդ կիլոգրամներ և կալորիաներ: Այդ իսկ պատճառով, նախ և առաջ, պետք է ազատվել սպիտակ ճարպերից:
Որտեղի՞ց է ի հայտ գալիս շագանակագույն ճարպը:
Շագանակագույն ճարպերը շատ դժվար է գտնել չափահաս մարդու օրգանիզմում, դրանք տարբեր մարդկանց մոտ տարբեր հատվածներում են գտնվում: Պարանոցն ու ուսերն այն տիպիկ հատվածներն են, որտեղ կարող եք գտնել այդ ճարպերը, սակայն սա նույնպես ոչ բոլորի մոտ է այսպես:
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ սպիտակ ճարպը հնարավոր է այրել սառը ցնցուղների կամ սառույցի կտորների միջոցով:
Պարզապես սառույցի կտորներով մերսեք անցանկալի հատվածներն ու որոշ ժամանակ անց կնկատեք փոփոխությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը