Հիգիենայի հարցով մասնագիտացված Initial Washroom Hygeine ընկերությունը որոշել է պարզել, թե բրիտանական գրասենյակներում ինչպիսին են զուգարանները։ Շուրջ 2 հազար մարդու հարցման ենթարկելով՝ փորձագետները պարզել են, որ միջինում յուրաքանչյուր աշխատակից զուգարանում օրական 14 րոպե կամ տարեկան 56 ժամ է անցկացնում։
Հաճախ դրանք գործածվում են ոչ թե ըստ նշանակության, այլ հանգստանալու կամ գործընկերների հետ զրույցից խուսափելու նպատակով։ 41 տոկոսի խոսքով՝ սանիտարահիգիենիկ պայմանները զուգարաններում այնքան էլ լավը չեն։
Հայտնի է դարձել նաև, թե մաքրության սիրահարները գրասենյակում ինչից պետք է խուսափեն։ Այսպես, մեկ թեյի փաթեթը 17 անգամ ավելի շատ մանրէ է պարունակում, քան զուգարանակոնքը։ Բանն այն է, որ աշխատակիցների 80 տոկոսը թեյ պատրաստելուց առաջ ձեռքերը չի լվանում։
Հետազոտության համաձայն՝ սառնարանի դուռը 1․6 հազար մանրէ է պարունակում, իսկ թեյնիկի բռնակը՝ 2․5 հազար։