Coca-Cola-ն ծրագրում է ընդլայնել մթերքների սպառումը ի հաշիվ մարիխուանայի: Bloomberg-ի տեղեկացմամբ՝ դիտարկվում է ըմպելիքը կանաբիդիոլով հարստացնելու հնարավորությունը: Վերոնշյալ նյութը պարունակվում է մարիխուանայի մեջ, թուլացնում է ցավը և չունի հոգեբանական ազդեցություն:
Այժմ նոր ըմպելիքի պատրաստման շուրջ բանակցություններ են ընթանում կանադական Aurora Cannabis Inc մարիխուանա արտադրող ընկերության հետ:
Ընկերության ներկայացուցիչ Քենթ Լանդերսի հաղորդմամբ՝ Coca-Cola-ն այժմ ուշադրությամբ ուսումնասիրում է կանաբիդիոլի ոչ հոգեբանական ազդեցությամբ կիրառման փորձը ոչ ալկոհոլային ըմբելիքների շուկայում:
«Ուղղությունն արագ է զարգանում: Առայժմ վերջնական որոշում ընդունված չէ»,- ասել է Լանդերսը:
1in.am