«Բոլոր «թավշյա» համընկնումները ձեր երևակայության արդյունքն են…»
Advertisement 1000 x 90

«Բոլոր «թավշյա» համընկնումները ձեր երևակայության արդյունքն են…»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր «թավշյա» համընկնումները ձեր երևակայության արդյունքն են.

Մուսոլինիին ծնողները Բենիտո էին անվանել մեքսիկացի հեղափոխական Բենիտո Խուարեսի պատվին և երազում էին, որ նա մի օր կնմանվի իր անվանակցին: Բենիտոյի հայրը սոցիալիստական շարժման անդամ էր, իսկ մայրը ուսուցչուհի դպրոցում: Բենիտոն սկզբնական շրջանում համակրում էր սոցիալիստական շարժմանը, բայց վաղ երիտասարդության շրջանում որոշեց զբաղվել լրագրությամբ և հիմնեց իր սեփական օրաթերթը, որտեղ նա հիմնականում հեղափոխական գաղափարներ էր առաջ տանում և հնարավոր բոլոր միջոցներով քննադատության էր ենթարկում Իտալիայի լիբերալ կառավարությանը:

Մուսոլինիին հեռացրել էին գիմնազիայից քաղաքական հայացքների պատճառով և նա այդպես էլ ամբողջական կրթություն չստանալով զբաղվում էր ինքնակրթությամբ և հետագայում էլ Ֆաշիզմի ստեղծման ընթացքում հիմնական տեղը հատկացնում էր ոչ թե կրթված մարդկանց այլ ինքնակրթությանն առաջնային նշանակություն տվողներին: Մուսոլինիի ֆաշիզմի գույնը սևն էր, որը խորհրդանշում էր Իտալիայում ժողովրդի իշխանության և ժողովրդի թեկնածուի գույնը:

Մուսոլինին իշխանության էր եկել ոչ այնքան ապօրինի, բայց ոչ էլ օրինական ճանապարհով և իրեն համարում էր Իտալացի ժողովրդի ընտրյալը (իրականում իտալացիների մի ստվար զանգված այդպես էլ ընկալում էր Բենիտոյին սկզբնական շրջանում): Բենիտո Մուսոլինին դառնալով Դուչե Իտալիայում ոչ միայն խոսքերով այլև գործողություններով «ասֆալտին էր փռում և պատեպատ էր տալիս» իր բոլոր հակառակորդներին, երկրից քշում էր բոլոր այլախոհներին, բայց այդ ամենը միայն սկզբնական շրջանում էր դուր գալիս Իտալիայի քաղաքացիներին, քանի որ նախկին իշխանությունների նկատմամբ նրանց ատելությունը չափեր չուներ: Մուսոլինիի իշխանության տարիներին հարյուր հազարավոր իտալացիներ տարատեսակ զրկանքների ենթարկվեցին և սկսեցին նախկիններից ավելի շատ ատել Ֆաշիզմը, իսկ վերջում Բենիտո Մուսոլինիին ժողովուրդը քառատեց հենց Հռոմի փողոցներում: Ժողովրդի թեկնածուի իտալացիների հոր` Դուչեի իշխանությունն ունեցավ ամենաանկանխատեսելի ավարտը, իսկ պատմությունն ուսումնասիրողներին մնաց Բենիտոյի կերպարն ուսումնասիրելու առաքելությունը:

Հ.Գ. Քաղաքական լիդերության տեսության հեղինակների շրջանում կոնսենսուսային է այն հանգամանքը, որ ապագա լիդերի քաղաքական հատկանիշների ձևավորման վրա կարևոր նշանակություն է ունենում վաղ մանկության և երիտասարդության շրջանում նրա ապրած կյանքը: Ցածր ինքնագնահատականը, ճնշված մանկությունն ու անհաջող երիտասարդությունը երբեմն շատ վտանգավոր են դարձնում հանգամանքների բերումով առաջնորդի կարգավիճակում հայտնված գործչին: Պատմության դասերը պետք է լավ սովորել…»:

Բոլոր «թավշյա» համընկնումները ձեր երևակայության արդյունքն ենՄուսոլինիին ծնողները Բենիտո էին անվանել մեքսիկացի…

Gepostet von Narek Samsonyan am Dienstag, 18. September 2018



Նման նյութեր