Tesla-ի դեմ հետաքննություն է սկսվել
Advertisement 1000 x 90

Tesla-ի դեմ հետաքննություն է սկսվել

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Tesla-ի դեմ հետաքննություն է սկսել՝ կապված նրա ղեկավար Իլոն Մասկի այն հայտարարության հետ, թե հնարավոր է ինքը գնի ընկերության բաժնետոմսերը՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Նրա աղբյուրների տեղեկացմամբ՝ հետաքննությունը պետք է պարզի, թե տեղի՞ է ունեցել արդյոք խարդախություն։ Գործընթացը սկսվել էր այն բանից հետո, երբ Մասկն օգոստոսին իր թվիթերյան էջում գրել էր, որ դիտարկում է ընկերության բաժնետոմսերի գնման հնարավորությունը՝ յուրաքանչյուր արժեթուղթը գնահատելով 420 դոլար, և հավելել էր, թե «ֆինանսավորումն ապահովված է»։ Ավելի ուշ բիզնեսմենը, ում բաժնեմասը Tesla-ում մոտ 20% է կազմում, պարզաբանել էր այդ նախաձեռնությունը՝ ասելով, թե ընտրության հնարավորություն է ստեղծվում՝ ովքեր բաժնետոմսերի փաթեթ ունեն, կարող են մնալ ընկերությունում որպես ներդրողներ կամ վաճատել իրենց բաժնետոմսերը 420 դոլարով։ Օգոստոսի վերջին նա հայտարարել էր, որ Tesla-ն կշարունակի հրապարակային լինել, իսկ ինքը հրաժարվում է գնման մտադրությունից։

Bloomberg-ը նշում է, որ ավելի վաղ Մասկի հայտարարությունն ուսումնասիրում էր արժեթղթերի հարցով Դաշնային հանձնաժողովը։ Նրանց նպատակն էր պարզել, թե ինրու է Մասկն այդ մասին գրել իր թվիթերյան էջում և ոչ թե պաշտոնական փաստաթղթերում, և արդյոք նա ուներ բավարար միջոցներ բաժնետոմսերը գնելու համար։

Պաշտոնական մեկնաբանություններ ԱՄՆ ԱՆ-ի կողմից և Tesla-ի կողմից դեռևս չեն հնչել։ Ընկերության բաժնետոմսերի գինը Bloombergի հրապարակումից հետո 5 տոկոսով ընկել է։

news.am