Վրացի երիտասարդ կոմպոզիտոր և երգիչ, միլիարդատիրոջ և Վրաստանի կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, ամուսնացել է: Այդ մասին Բերան գրել է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում: 23-ամյա երաժշտի ընտրյալը դարձել է նորաձևության ոլորտի բլոգեր Նանուկա Գուդավաձեն: «Եվ այն, ինչը մինչ այսօր եղել է իմը և քոնը, դարձել է մերը»,- գրել է Բերան:
Տարածված տեղեկատվության համաձայն, զույգը նշանվել էր դեռ այս տարվա գարնանը:
Բերան բազմաթիվ երգերի հիղինակ է և կատարող:
Նա համերգներ չի տալիս, նա իր ստեղծագործությանը հաղորդակից է դարձնում Համացանցի միջոցով: Նրա տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ: Երաժիշտը 2010 թվականից ունի ձայնագրման իր ստուդիան՝ Dream-ը: