«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» կամ անձնական դրամա, որը թաքնված է յուրաքանչյուրի կյանքում։ Մկրտիչ Արզումանյանի ու Սաթենիկ Հախնազարյանի մասնակցությամբ Արման Նշանյանի բեմադրած նոր ներկայացումը հուզում է, ծիծաղ պարգևում, միաժամանակ նուրբ թելով առաջ տանում գաղափարը, որ ցանկացած խնդիր հաղթահարելի է, երբ կողքիդ կան հարազատ ու հոգատար մարդիկ։ Tert.am Life–ը ներկայացնում է Ստանիսլավսկու անվան թատրոնում երեկ կայացած առաջնախաղի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։
Մկրտիչ Արզումանյանին և Արման Նշանյանին համախմբել է պրոդյուսեր Արման Միտոյանը, որն առանձին նախագծերում երկու արտիստների հետ էլ աշխատել է և իմացել է Մկրտիչի ցանկությունը` ներկայանալ նոր ձևաչափով և Արմանի ցանկությունը` ռեժիսորական աշխատանք անել թատրոնում։
«Երկուսը միաձուլելով` որոշեցի համախմբել տղաներին։ Ընտրեցինք Նիլ Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը» պիեսը, որը հայկական իրականությանն ադապտացնելու գործն արեցին Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսեսյանը։ Անգնահատելի է Արև Պետրոսյանի աշխատանքը, նա զբաղվել է հագուստի և դեկորացիաների ձևավորմամբ»,– ասաց նախագծի պրոդյուսերը, որը առաջնախաղի ընթացքում փոքր–ինչ լարված հետևում էր զարգացումներին։
Ամբողջությամբ՝ life.tert.am