Որտեղ և երբ է ժամադրության հրավիրում Նազենի Հովհաննիսյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որտեղ և երբ է ժամադրության հրավիրում Նազենի Հովհաննիսյանը

Դերասանուհի և հեռուստահողարդավարուհի Նազենի Հովհաննիսյանը յուրահատուկ ձևով է շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակը։

Նա լուսանկար է հրապարակել Instagarm-ի իր էջում, որին կից գրել է.

«Հայաստանը… երբ մեկի ձեռքը միշտ «ուսիդ» է, որ միայնակ չզգաս, որ պատեհ առիթին օգնի, կարեկցի կամ ուժ տա։ Երբեմն էլ կանգնեցնի ու սթափեցնի, որ սխալ չգործես կամ չմեծամտանաս։ Երբեմն էլ բռունցք է դառնում ու պարտադրում իր կամքը։ Ես սիրում եմ սիրող ու ամուր այդ ՁԵՌՔԸ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Շնորհավոր տոնդ Հայերի ԵՐԿԻ՜Ր:

Հայաստանի մշտարթուն ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ու նրանց ընտանիքներին ի մասնավորի՝ բոլորիս Սերը, շնորհավորանքն ու խոնարհումը: Աստված խաղաղ պահի Երկիրը։

Հ.Գ. Այսօր՝ ժամը 2-3- ը ժամադրում եմ բոլորին՝ տոնական տրամադրությամբ))) Հրապարակում՝ շատրվանների մոտ, ժպտառատ սելֆիների… այսօր քաղաքը Սիրո ԵՐԳ Է Երգում»։

 

View this post on Instagram

 

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on Sep 20, 2018 at 10:11pm PDT