Պոզների նամակը Կոնստանտին Ռայկինին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պոզների նամակը Կոնստանտին Ռայկինին

Թանկագին Կոնստանտին Արկադևիչ: Ուզում եմ շնորհավորել Ձեզ վերջին ելույթի կապակցությամբ, հայտնելով իմ աջակցությունը: Նաև խնդրում եմ անուշադրության մատնել բոլոր նրանց ճիչերը, վայրահաչոցները, ովքեր իրենց ժողովրդի խղճի ձայնի կրողն են համարում:

Մի կողմ եմ թողնում նաև այն, որ ժողովրդի ձայնը ոչ միշտ է արժանի հարգանքի. գերմանացիներն իրենց ձայնը Հիտլերին են տվել, խորհրդային ժողովուրդը պահանջել է շանսատակ անել «ժողովրդի թշնամիներին», չնայած այդ մարդիկ ոչ մի մեղք չեն ունեցել:

Պատմությունը ցույց է տվել, որ իշխանությունը, եթե կամենա, ժողովրդի վեկտորը կարող է շեղել այն ուղղությամբ, ուր ինքն է ուզում: Ժողովուրդը արվեստի վատ դատավոր է: Հիշեք, թե ինչ օրն էին գցել Պրոկոֆյևին, Շոստակովիչին, Պաստերնակին և Ախմատովային, նույն՝ ժողովրդի աջակցությամբ:

raykin-660x330

Մերօրյա բարոյականության ջատագովները, ովքեր ճչում են հավատացյալների իրավունքների ոտնահարման համար, չեն տարբերվում տխրահռչակ ԻԳԻԼ-ից: Բարբարոսներ են: Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ կլիներ, եթե այդ բարոյականության ջատագովներին թույլ տային տնօրինել Լուվրում, Աթենքի անտիկ թանգարանում, Էրմիտաժում, Ուֆիցիում: Այդ թանգարանները լի են բաց ստեղծագործություններով:

Ձեր քննադատների խոսքը լի է տգիտությամբ, թերարժեքությամբ: Նրանք քարուքանդի ծարավ են, չունեն մարդասիրության նշույլ:

Կրկին անգամ շնորհավորում եմ: Դուք այն բացառիկ արվեստագետներից եք, ով արիություն և խիզախություն ունեցավ իրերն իրենց անունով կոչել:

Վ. Պոզներ