
Քաղաքային ոճը ենթադրում է հարմարավետություն: Դինամիկ աշխատանքային օրը պետք է շարունակել հանդարտ ու հարմարավետ երեկոներով. զբոսնել, սրճարանային զրույցներ ծավալել և կինոթատրոն այցելել: Այս ամենը հնարավորինս հաճելի դարձնելու համար կարևոր է հագուստի ճիշտ ընտրությունը: Ուշադրություն դարձրեք կտորին՝ ընտրելով փափուկ գործվածքներ: Կարևոր է նաև հագուստի չափսը. երեկոյան զոսանքների համար ընտրեք առավելագույնս ազատ հագուստ, որպեսզի այն չսահմանափակի Ձեր շարժումները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը