
Միլանի նորաձևության շաբաթն ավարտված է, իսկ նորաձևությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձևության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը: Ապրանքանիշը, թերևս, որոշել էր որքան հանարվոր է զարմացնել թե՛ ներկաներին, թե՛ համացանցի օգտատերերին՝ հավաքածուն ներկայացնելով յուրահատուկ մոդելների օգնությամբ: Երկար պետք չէ նայել այս լուսանկարներին, հասկանալու համար, թե որն է այս գեղեցկուհիների մարմնական անոմալիան: Ի վերջո պարզվել է, որ բարեմասնություններն արհեստական են, սակայն դա չի խանգարել համացանցում բուռն քննարկումների տարածմանը: Մտքի յուրահատկությունն այնուամենայնիվ ոչ բոլորն են գնահատել: