Christie՚s անգլիական տունն աճուրդի է դրել 19 կարատ քաշով հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ Pink Legacy-ը («Վարդագույն ժառանգություն»), որը նախնական կարգով գնահատվել է 30-50 մլն դոլար:
Աճուրդավարների՝ սեպտեմբերի 25-ին տարածված հաղորդագրության համաձայն, թանկարժեք քարը գտնվում էր Օփենհեյմերներ ընտանիքի հավաքածուում, ընտանիք, որը հիմնադրել է ոսկի արդյունահանող Anglo American կորպորացիան և կառավարել ալմաստ արդյունահանող De Beers ընկերությունը: Ուղղանկյուն երեսակման ադամանդը, որը մասնագետները գնահատում են գույնի հագեցվածության բարձրագույն կատեգորիայով, ամենապայծառ վարդագույն ադամանդն է, որը երբևիցե դրվել է Christie՚s-ի աճուրդում:
«Թանկարժեք քարի բացառիկ բնութագրերը և ծագումը այն դարձնում են աշխարհի մեծագույն ադամանդը»,- առևտրական տան թանկարժեք իրերի դեպարտամենտի ղեկավար ՓահուլՔադակիի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: Ժնևում աճուրդի նախաշեմին Pink Legacy-ը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում և Նյու Յորքում: