Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո Twitter-ում գրառում է կատարել.
«Ուրախ էի հանդիպել ձեզ, վարչապետ Փաշինյան։ Անհամբերությամբ սպասում եմ կրկին հանդիպելու ձեզ հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-12-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որին ի թիվս բազմաթիվ երկրների ղեկավարների, ներկա են գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն։
Nice to see you PM @nikolpashinyan – looking forward to seeing you again at La Francophonie next month! https://t.co/Rhhzbs2d6I
— Justin Trudeau (@JustinTrudeau) September 24, 2018