Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով երբեք չի հաստատել իր և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի միջև եղած սիրավեպի մասին լուրերը, Instagram-ի իր էջում վերջինիս հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով «Սեր է երկնքում» (Love is in the air): Արդեն երկար ժամանակ է, ինչ այս զույգի մասին տարատեսակ խոսակցություններ են պտտվում, իսկ Սոֆյայի այս քայլը կարծես թե տվեց բոլոր հարցերի պատասխանները:
Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս ստացվեց, որ նա որոշեց ի վերջո համատեղ լուսանկարով հաստատել իր և Աշոտի միությունը:
«Հատուկ ոչինչ չկար, լուսանկարն ինձ դուր եկավ և ես էլ որոշեցի այն հրապարակել, ինչու ոչ՝ այդպես նաև հաստատելով մեր միությունը: Ես երբեք չեմ սիրել անձնական կյանքս հանրայնացնել, մանրամասներ հայտնել, և հիմա էլ չեմ պատրաստվում խոսել անձնական կյանքիս մասին»,- նշեց Սոֆյան:
Իսկ հարցին, թե այժմ ինչ կարգավիճակում են ինքն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սոֆյան ժպիտով նշեց.
«Մեր հարաբերությունները մի փոքր այլ են, պաշտոնապես նշանադրված ենք, իսկ ոչ պաշտոնապես՝ ամուսնացած»: