Վարորդական իրավունքի խնդիրը ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում բազմիցս քննարկման է դրել հայկական կողմը։
Հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին թույլ կտան աշխատել Ռուսաստանի տարածքում։
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան» պետդումա են մտցրել օրինագիծ, որն արգելում է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցողներին աշխատել որպես վարորդ Ռուսաստանի տարածքում։
Սակայն բացառություն է արվել Եվրասիական տնտեսական միության քաղաքացիների համար (Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան), ինչպես նաև այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է ճանաչվել (Հարավային Օսեթիա)։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» արված փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն, օտար երկրի վարորդական վկայական ունեցող վարորդներին աշխատանքի ընդունելն արգելվում է։ Հայկական իշխանության կողմից խնդիրը բազմիցս քննարկվել է ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում: