Դերասանուհի Իննա Խոջամիրյանն երեկ տոնում էր ծննդյան 23-ամյակը: Իննայի համար տոնական օրը սկսվել է անակնկալներով: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ կեսգիշերին նրան այցելել են ընկերները նվերներով ու գեղեցիկ տորթով:
«Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ առաջինն ով է շնորհավորել, քանի որ աշխատանքից հոգնած տուն էի մտել ու միանգամից գնացել լոգանք ընդունելու, այդ ընթացքում զանգերի ու հաղորդագրությունների տեղատարափ է եղել․ փաստորեն, ծնունդս սկսվել էր, ես չգիտեի: Իսկ երբ դուրս եկա լոգաարանից, տեսա հյուրասենյակում հավաքված ընկերներիս, ովքեր, ավանդույթի համաձայն, նվերներով ու տոնական տորթով եկել էին ինձ շնորհավորելու»:
Դերասանուհու համար օրն աշխատանքային է, մեզ հետ զրույցի ժամանակ էլ Իննան նկարահանման հրապարակում էր. «Օրս աշխատանքային սկսվել է ու այդպես էլ շարունակվում է, մի քանի գործնական հանդիպումներ ունեմ: Երեկոյան առանձնապես պլաններ չունեմ ու կարծում եմ՝ չեմ էլ ունենա: Այս տարի որոշել եմ չնշել տարեդարձս»:
Ամբողջությամբ՝ blognews.am