Բաղդադում սպանել են գեղեցկության մրցույթի հաղթողին. նա միլիոնավոր բաժանորդներ ուներ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բաղդադում սպանել են գեղեցկության մրցույթի հաղթողին. նա միլիոնավոր բաժանորդներ ուներ. armeniasputnik.am

Աղջկան վերքերով հիվանդանոց են տեղափոխել, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Բաղդադում սպանել են մոդել, բլոգեր և 1972 թվականից հետո գեղեցկության ազգային մրցույթի առաջին հաղթող Տարա Ֆարեսին։ Այս մասին հայտնում է Kurdistan24-ը` հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Սպանությունը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 27-ին։ Ֆարեսին սպանել են իր անձնական ավտոմեքենայում։ Իրաքի իրավապահների տվյալներով` նրան վրա կրակել են երեք անգամ։ Գնդակի երկու հարվածը գլխին է եղել, ևս մեկը` կրծքին։

Globo-ի աղբյուրների համաձայն` Ֆարեսին սպանությունից առաջ պատանդ էին վերցրել։

Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը։

Ավելի քան 2.6 մլն բաժանորդ ունեցող մոդելի Instagram-ում նրա մահից հետո սև–սպիտակ լուսանկարով գրառում է արվել։

2015 թվականին Տարա Ֆարեսը Բաղդադի գեղեցկության թագուհու տիտղոսն է նվաճել, նույն տարում «Միսս Իրաք-2015» դարձել։ Նա բնակվում էր Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում։

Աղջիկը հայտնիություն է ձեռք բերել երկրում` դառնալով նորաձև ապրանքանիշերի դեմքը։ Ընդ որում` սոցցանցերում նրա գրառումները իրաքյան հասարակության շրջանում վեճեր էին առաջացնում։

Միջադեպի մասին տեղեկություն տարածելով` տեղի մի շարք ԶԼՄ-ներ հիշեցնում են, որ Իրաքում ավելի վաղ հայտնաբերվել են գեղեցկության սրահի տիրոջ և ֆեշն փորձագետի մարմինները, որոնք մահացել են առեղծվածային հանգամանքներում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Tara Fares | تاره فارس (@its.tarafares) 7 Авг 2018 в 1:11 PDT

armeniasputnik.am