ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան Արմուշի որդին` Դանին, առաջին քայլերն է արել դերասանական ոլորտում։ Որդու աշխատանքային նորության առաջին մանրամասները Արմուշը վստահել է Tert.am Life–ին ու պատմել, որ Դանին նկարահանվել է USArmenia TV–ի նոր հեռուստասերիալում, որը կոչվում է Intrigue։
«Կարելի է ասել, Դանին մարմնավորում է գլխավոր դերերից մեկը»,– ուրախությամբ ասաց հայրիկն ու պատմեց, թե ինչպես է որդին ընդգրկվել դերասանական կազմում,– Այդ հեռուստասերիալի գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորում է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի զարմուհին` Լիլի Վարդանյանը։
Մի առիթով նա մեր տանն էր, ասաց, որ սերիալում խաղալում համար փնտրում են լուրջ բնավորությամբ, գեղեցիկ արտաքինով, անգլերենի իմացությամբ տղա երեխա, քանի որ կան տեսարաններ նաև ամերիկացի դերասանների հետ։
Քանի որ Լիլին արդեն ստեղծագործական ընթացքում էր, պատկերացրել էր Դանիին այդ դերում, մեզ առաջարկեց, որ նա մասնակցի քասթինգին, ռեժիսորին ու սցենարիստին էլ էր առաջարկել Դանիի թեկնածությունը։ Մեզ հրավիրեցին հեռուստաընկերություն, որպեսզի շփվեն Դանիի հետ։ Այնտեղ մեզ սպասում էր ամբողջ ստեղծագործական խումբը` ի դեմս դերասան Զորոյի։
Ներս մտնելուն պես ողջունեցին Դանիին, Դանիի պատասխան բարևից անմիջապես հետո Զորոն ասաց` ինքն է ու վերջ։ Դանիի լրջությունը և շփումը զարմացրել էի նրան։ Մի խոսքով` այդ ամենը տևեց 5 րոպե»։
Ամբողջությամբ՝ life.tert.am