Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավարի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Հունիսի 21-ին նշանակված ընտրությունը չկայացավ, առաջադրված երկու թեկնածուի՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանի և նույն թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանի կողքին այժմ շրջանառվում են այլ թեկնածուների անուններ: Նրանցից մեկը ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն է։ Թատրոնի դերասանուհի Լիլիա Մուկուչյանի խոսքով` նրա թեկնածությունն առաջադրել և սատարում են թատրոնի ստեղծագործական կազմի 21 անդամ, որոնցից 19-ը՝ գործող դերասաններն են:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասաններից մի քանիսը` Լիլիա Մուկուչյանը, Անուշ Սարգսյանը, Վերոնիկա Սարոյանը և Ելենա Վարդանյանը, խոսել են թատրոնի գեղարվեստական ղեկավարի ձգձգվող ընտրության մասին:
Դերասանների փոխանցմամբ` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հունիսի 21–ին հանդիպում է ունեցել ստեղծագործական կազմի հետ և ասել, որ իրենք պետք է քվերակության միջոցով ընտրեն գեղարվեստական ղեկավարի, իրենք ընտրել են Կարեն Ներսիսյանին, նամակ են գրել նախարարությանը, որի տակ ստորագրել է ստեղծագործական կազմի 21 անդամ, սակայն, դերասանուհի Անուշ Սարգսյանի խոսքով, նախարար Մակունցը հերքել է իր նախորդ ասածն ու իր հետ զրույցում ասել, որ ընտրությունն անելու է նախարարությունը։
Ամբողջը՝ life.tert.am