Առավոտն օրվա ամենահրաշալի պահն է, ամեն ինչ նորից է սկսվում, արթնանում ես նոր ուժերով: Եվ, որպեսզի օրը լավ անցնի, այն պետք է սկսել ճիշտ նախաճաշից:
Այն, թե ինչպես կզգաք ձեզ ամբողջ օրվա ընթացքում, կախված է նրանից, թե ինչ կուտեք առավոտյան: Նախաճաշելը պարտադիր է, որպեսզի օրգանիզմում նյութերի փոխանակության գործընթացը չդանդաղի: Բոլորս էլ սովորել ենք առավոտյան ուտել այս կամ այն մթերքը, բայց քչերը գիտեն, թե ինչպես են դրանք ազդում օրգանիզմի վրա: Շատ կարևոր է հետևել նախաճաշին, քանի որ դա առաջին մթերքն է, որը հայտնվում է դատարկ ստամոքսում, այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի սնունդը ոչ միայն առողջարար լինի, այլև՝ չվնասի ձեր առողջությանը: Որոշ մթերքներ, որ տեսնում ենք առավոտյան սեղանին, չի կարելի ուտել դատարկ ստամոքսին: interesbook.ru-ն ներկայացրել է այդ մթերքների ցանկը:
1. Ցիտրուսային մրգեր
Ցիտրուսային մրգերը կարող են ալերգիա առաջացնել որոշ մարդկանց մոտ: Անգամ, եթե ձեզ մոտ չեք նկատել այդպիսի երևույթ, առավոտյան նախաճաշին կերած մրգերը կարող են տհաճ ցան առաջացնել: ՉԻ կարելի ծանրաբեռնել լյարդը, իսկ ցիտրուսային մրգերը՝ դատարկ ստամոքսին, հենց դա էլ անում են: Գաստրիտը նույնպես առանց պատճառի չի առաջանում, առավոտյան մեկ բաժակ նարնջի հյութը կարող է գաստրիտի հրաշալի սկիզբ լինել: Ցիտրուսային մրգեր կամ հյութեր խմելուց և ուտելուց առաջ մեկ աման վարսակի շիլա կերեք:
2. Բանան
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը լավացնում է սրտի աշխատանքը: Բայց պետք չէ առավոտ շուտ արթնանալուց անմիջապես հետո բանան ուտել: Դատարկ ստամոքսին կերած բանանը կարող է խախտել կալիումի և մագնեզիումի բալանսը, այնպես որ, չզարմանաք, եթե բանանի նախաճաշից հետո ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն զգաք:
3. Հում բանջարեղեն
Հում բանջարեղենով նախաճաշը կարող է ոչ միայն գաստրիտ առաջացնել, այլև՝ խոցեր: Ամբողջ խնդիրը թթուներն են, որոնք առկա են թարմ բանջարեղենում, դրանք գրգռում են ստամոքսի պատերը:
4. Յոգուրտ
Իհարկե, եթե դատարկ ստամոքսին յոգուրտ եք ուտում, այն չի վնասի ստամոքսն այնպես, ինչպես ցիտրուսային մրգերը: Սակայն՝ չի էլ օգնի: Առավոտյան օրգանիզմը հավելյալ բակտերիաների կարիք չունի, յոգուրտն ավելի լավ է ուտել օրվա ընթացքում կամ երեկոյան:
5. Սառն ըմպելիքներ
Սառը ջուրը վատ է ազդում մարսողական համակարգի վրա, այդ պատճառով չի կարելի սառն ըմպելիքն օգտագործել սննդի հետ: Եթե առավոտյան ինչ-որ սառը բան խմեք, ստամոքսը դրանից չի «ուրախանա», քանի որ մարսողական գործընթացը կդանդաղի ամբողջ օրվա ընթացքում:
6. Քաղցրավենիք
Շատ հնարավոր է, որ այն մարդիկ, ովքեր շաքարախտով են տառապում, նախկինում նախաճաշին ինչ-որ քաղցր բան են կերել: Ենթաստամոքսային գեղձն ի վիճակի չէ առավոտյան բավականաչափ ինսուլին արտադրել, այսպիսով՝ առավոտյան դատարկ ստամոքսին քաղցր բան ուտելը մահացու կարող է լինել: Արյան մեջ շաքարի մակարդակը կբարձրանա, և ապագայում առողջական խնդիրները երաշխավորված են:
7. Սուրճ
Սուրճը գրգռում է լորձաթաղանթները, առավոտյան կանոնավոր սուրճը կարող է հանգեցնել գաստրիտի: Լյարդին ու ենթաստամոքսային գեղձին նույնպես կարող է վնաս հասցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը