Ռամզես 2-րդն անձնագիր ունի
Advertisement 1000 x 90

Ռամզես 2-րդն անձնագիր ունի

1974 թ. եգիպտագետները նկատել են, որ Ռամզես 2-րդ փարավոնի մումիան արագ տեմպերով քայքայվում է: Որոշում է կայացվել ինքնաթիռով այն շուտ Ֆրանսիա տեղափոխել, որպեսզի հնարավոր լինի փրկել քայքայումից: Սակայն Ֆրանսիայի մաքսային մարմինները պահանջել են հետևել օրենքին և դիակի համար անձնագիր են պահանջել: Եգիպտոսի իշխանությունները դրա համար մումիային միջազգային անձնագիր են շնորհել և զբաղվածությունը բաժնում գրել՝ «արքա (մահացած)»:

Փարիզի օդանավակայանում մումիային արքայավայել են դիմավորել, պահպանելով պաշտոնական կարգը:

1975 թ. Փարիզի Մարդու ինստիտուտում Ռամզես 2-րդի մումիան ենթարկվել է ընդհանուր կոնսերվացման բացառիկ գործընթացին: Լուսանկարում՝ անձնագիրն է, որը բավական կենսուրախ է ստացվել:

Թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը, հրապարակելով այս լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում, հավելել է. «Փատորեն, Luc Besson-ը այդքան էլ հեռու չէր իրականությունից»: