Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան հրապարակումներից. «Այսօր երկրային կյանքին հրաժեշտ տվեց Շառլ Ազնավուրը։ Լույս և խաղաղություն նրա հոգուն։ Ռընե Հովիվն, ում ցուցահանդեսը Երևանում բացվելու է երկու օրից, Ազնավուրի մտերիմն էր, նրա համերգներից շատերի ցուցապաստառների ձևավորողը։ Եկեք Հովիվի ցուցահանդեսին՝ հանդիպելու կենդանի Ազնավուրին։ (էսքիզներ արված ցուցապաստառների համար)»:










