
Գիտնականները սուրճի հետաքրքիր հատկություն են բացահայտել. պարզվում է՝ այս ըմպելիքը կարող է նվազեցնել ցավի համախտանիշը:
Ցավն ամենատարածված պատճառներից է, որը մեծահասակներին ստիպում է բուժօգնության դիմել: Ամբողջ աշխարհում մարդիկ տառապում են սուր ցավերից վնասվածքների, դժբախտ պատահարների, տարբեր հիվանդությունների պատճառով:
Ըստ Mind Body Green-ի՝ Ալաբամայի համալսարանի մասնագետները հետազոտության ընթացքում պարզել են, որ կոֆեինն ազդում է ցավադիմացկունության վրա: Հետազոտությանը 62 կամավոր է մասնակցել, որոնք հայտնել են կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելու մասին՝ սուրճ, թեյ, գազավորված կամ էներգետիկ ըմպելիք:
Մեկ շաբաթ անց ցավադիմացկունության թեստ է անցկացվել: Պարզվել է, որ որքան շատ է մարդը կոֆեին օգտագործել, այնքան լավ է հաղթահարել ցավը: Ընդ որում՝ կոֆեինի օգտագործման միջին մակարդակը հավասար է եղել շուրջ 2 բաժակ սուրճին: