Հոկտեմբերի 13-ից Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ես տեսնում եմ» 25 մասանոց ֆիլմը: Միստիկ տարրերով նկարահանված թրիլլերը կառուցված է մի աղջկա պատմության շուրջ, որն օժտված է սպասվող վտանգը տեսնելու գերբնական հատկությամբ: Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու զրուցել ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ:
Ֆիլմի սցենարի հեղինակը Դիանա Մարդանյանն է, օպերատորը՝ Արթուր Ուստյանը: Ռեժիսորն ընդգծեց, որ նախագծի շուրջ հավաքվել է տեխնիկական ու դերասանական լավ անձնակազմ, ինչի շնորհիվ ստեղծագործական աշխատանքն առավել հետաքրքիր է եղել և տվել ցանկալի արդյունքը:
«Ֆիլմի նախապատրաստական փուլը երկու ամիս է տևել: Նկարահանել ենք ֆիլմի ժանրին հարազատ ժամանակահատվածում` խոր աշնանը, որպեսզի կարողանանք համապատասխան մթնոլորտը ստանալ և բնությունն էլ մեր ներկայացրած պատմության մի մասը լինի:
Հիմնականում քաղաքային նկարահանումներ ենք արել, մեկ օր էլ գյուղում: Ընտրել ենք այնպիսի վայրեր, փողոցներ, որտեղ քիչ մարդ կլինի, մի քիչ տարօրինակ միջավայարեր՝ ինչպես օրինակ՝ լքված գործարանն է»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am