Հոկտեմբերի 15-ից կմեկնարկի «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանը: Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում սիթքոմը կշարունակվի առանց գլխավոր կերպարի՝ Գառնիկի, որին մարմնավորում էր Հայկ Մարությանը։ Ըստ սցենարի` Գառնիկը գնացել է խոպան։ Սիթքոմում Հայկ Մարությանի բացակայությունը շատերին է տխրեցրել, և ստեղծագործական թիմը որոշել է ներգրավել սիրված նոր դերասանի` այսպիսով նաև թարմություն հաղորդելով նախագծին։ «Ազիզյանների» նոր հերոսին կմարմնավորի Գարիկ Պապոյանը:
Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, ֆիքսել առաջին կադրերն ու Գարիկի հետ զրուցել իր դերի մասին:
Գարիկը մարմնավորում է Ջիվանին, որը ժամանել է ՌԴ-ից և վարձակալական հիմունքներով բնակվելու է Ազիզյանների տանը։ «Շատ հետաքրքիր էր, որ «Ազիզյանները» սիթքոմում ես հայտնվում եմ հինգերորդ եթերաշրջանից։ Ժամանակին կային խոսակցություններ, որ հենց առաջին եթերաշրջանից պիտի լինեմ:
Հայկի հետ խոսել էինք այդ մասին, բայց գործն այնպես բաժանեց մեզ, որ այն ժամանակ չկարողացա խաղալ սիթքոմում։ Թեև հոգով–սրտով մի տեսակ միշտ եղել եմ այս սիթքոմում` իմ ընկերների կողքին»,- պատմեց Գարիկը:
Ամբողջությամբ՝ life.tert.am