Ֆարահ Փահլավի. կայսրուհու կենսագրությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆարահ Փահլավի. կայսրուհու կենսագրությունը

Ֆարահ Փահլավին Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի այրին է: Շահի երեք կանանցից միայն նա արժանացավ կայսրուհու տիտղոսին:

77e85082e8d9

Փահլավի արքայական ընտանիքը Իրանից արտաքսման արդյունքում, հեռու է գտնվել ակտիվ քաղաքականությունից: Սակայն նրանց ազդեցությունը իրանական էմիգրացիայում մինչև հիմա չի նվազել: Գահակիր ընտանիքը շատերի ուշադրության կենտրոնում է, թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Եթե իրանական ԶԼՄ-րը այդ ընտանիքը ներկայացնում են իբրև չարի սպասավորների, ապա իրանական էմիգրացիան, նրանց ընկալում է որպես մեծագույն հեղինակություն՝ բոլոր առումներով:

2psol1t

Եթե համարենք, որ քաղաքական տարեգրությունը լայնորեն լուսաբանել է շահի կյանքն ու գործունեությունը, ապա կնկատենք նաև, որ նրա կնոջ և ընտանիքի մյուս անդամների մասին հիշատակությունները քիչ են:

25ak8xe

Բացը լրացնելու համար, ստորև ներկայացնում ենք Իրանի վերջին միապետի տիկնոջ պատմությունը, ով մինչ օրս համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և խարիզմատիկ կանանցից մեկը:

 

Մանկությունը

Ֆարահը ծնվել է 1938 թ. Թավրիզում: Նրա հայրը՝ էթնիկ ադրբեջանցի՝ Սոհրաբ Դիբան է, ով սերել է ազնվական տոհմից և եղել է ցարական Ռուսաստանի դեսպանի որդին: Սոհրաբը բարձրակարգ կրթություն է ստացել, ավարտել է Սորբոնը և Սեն-Սիրայի ռազմական ակադեմիան: Ֆարահի ծնվելուց նա եղել է իրանական բանակի սպա: Իսկ Ֆարահի մայրը՝ Ֆարիդե Խութբին արմատներով եղել է Գիլանից, որը Կասպից ծովի ափին է: Նա նույնպես ազնվական տոհմից է եղել:

c48de03cf7e61cc77d1a28d6474197f7641134

Թվում էր, երջանիկ, ապահով ընտանիք է, բայց ամեն բան փլուզվեց, երբ 1948 թ. մահացավ Ֆարահի հայրը՝ Սոհրաբ Դիբան: 9-ամյա աղջնակի համար դա իսկական ողբերգություն էր: Նրա մայրը ստիպված եղավ լքել Թեհրանի հյուսիսային մասում գտնվող ամառանոցը և տեղափոխվել եղբոր տուն:

Ֆարիդե հանըմի կյանքի միակ նպատակն է դառնում՝ ամեն գնով աղջկան ապահովել բարձրակարգ կրթությամբ և դաստիարակությամբ:

6jqb74

Ազնվական պարմանուհին կարճ ժամանակում դառնում է Թեհրանում գործող իտալական դպրոցի առաջատար սաներից մեկը: Ուսումը շարունակում է Ժաննա Դ’Արկի անվան դպրոցում, որից հետո՝ Ռազիի վարժարանում:

Ֆարահ Դիբան իրեն դրսևորել է ոչ միայն իբրև գերազանց աշակերտուհի, այլև որպես բասկետբոլիստուհի:

Ապագայով մտահոգված աղջիկը ընտրում է ճարտաչապետի մասնագիտությունը, ընդունվելով փարիզյան E’cole Speciale d’Architecture համալսարանը:

 

Ֆարահը և շահը

Նրանք միմյանց հանդիպում են օտար ափերում: Ֆրանսիա այցելության ժամանակ Մոհամմադ Ռեզա Փահլավին կամեցել է Իրանի դեսպանատանը հանդիպել իրանցի ուսանողների հետ: Նրանցից շատերը ուսանել են պետական պատվերով: Այդ պատճառով շահը հետաքրքրվել է ազգի սերուցքի խնդիրներով:

296cadi

Ներկաների թվում է լինում նաև Ֆարահը: Երկուսի միջև փոխադարձ համակրանք է առաջանում: Արդեն 1959 թ. ամռանը նրանք Թեհրան միասին են վերադառնում:

302nwja

Սկզբում զույգի հարաբերությունները գաղտնի են պահվում և միայն նույն տարվա նոյեմբերին տեղեկությունը տարածվում է:

1959 թ. նոյեմբերի 25-ին ի լուր աշխարհի հայտարարվում է Ֆարահ Դիբայի և Փահլավիների Նորին Գերազանցություն Իրանի Շահ Ռեզա Երկրորդի նշանադրության մասին լուրը:

2gt0js0

vrwub4

dcx9ut

Իսկ հարսանիքը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին: Շահն այդ ժամանակ 40 տարեկան է լինում, Ֆարահը՝ 21:

2jdncic

Նշենք, որ սա Մոհամմադ Ռեզա Փահլավիի երրորդ ամուսնությունն է եղել: Առաջին անգամ նա ամուսնացել է 1941 թ. Եգիպտոսի արքա Ֆարուխի քրոջ՝ Փաուզիի հետ: Նրանք աղջիկ են ունեցել:

11ru554

Իվ Սեն Լորանի հետ փարիզյան ստուդիայում զգեստի ոճը ընտրելիս (դիզայները նաև հարսանեկան զգեստի հեղինակն է եղել):

2hcouq1

Երկրորդ կինը՝ Սորայա Էսֆանդեյարին է եղել, ազնվական իրանուհի, ով մայրական կողմից գերմանուհի է լինում:

27xi7wi

255qrk0

2vmybt5

t01aq8

2gvos49

ke9l45

Հարսանեկան թագը շահը պատվիրել է հատուկ Harry Wilson-ից:

14y3jap

Երկու ամուսնությունն էլ հարատև չեն եղել, քանի որ այդ կանայք արու զավակ՝ թագաժառանգ չեն ունեցել:

Այդ պատճառով, թերևս, հասարակության ուշադրությունը ավելի է սևեռվել երիտասարդ թագուհու ուղղությամբ:

8yzx3d

Փաուզին:

66b3vl

Թագի էսքիզներ Van Cleef & Apres-ից:

2ngdeyw

Սորայա Էսֆանդեյարին:

Ֆարահը կարողանում է արդարացնել բոլորի հույսերը, 1960 թ. հոկտեմբերի 30-ին լույս աշխարհ բերելով արքայազն Ռեզային:

f5a2453c2004927b2e03ee777396b5c89087838

34yz1cm

Հետագայում, արքայական ընտանիքը ևս 3 երեխա ունեցավ. արքայադուստր Ֆարանհազը, արքայազն Ալի-Ռեզան և արքայադուստր Լեյլան:

f3z57n

2qx037t

dwv3h1

2lkzipt

25 Feb 1975, St.-Moritz, Switzerland --- From left to right: Reza II Pahlavi, the Crown Prince, their father, the Shah of Iran Mohammed Reza Shah Pahlavi, his wife and mother HIM Farah Pahlavi Empress (or Shahbanu) of Iran, holding their youngest daughter, Leila Pahlavi during a winter vacation. --- Image by © James Andanson/Sygma/Corbis

Իր գահակալության սկզբում Ֆարահ թագուհին պետության կառավարմանը չէր մասնակցում. նա միայն մասնակցում էր պաշտոնական ընդունելություններին: Սակայն դա երկար չի տևում:

6xyr60

e8sadh

Տեսնելով, որ երկիրը բարեփոխումների կարիք ունի, թագուհին ոչ միայն սատարում էր ամուսնուն, այլև միջամտում էր շահի որոշումներին՝ մշակույթի, կանանց իրավունքների, բարեգործության և առողջապահության հարցերում:

er0dw4

33bedxz

16205d4

 

Կայսրուհին

2ccm6h5

Մոհամմադ Ռեզա Փահլավիի տիկնոջ հռչակն արագորեն աճում էր:

dxeadk

1967 թ. շահը որոշում է դիմել համարձակ քայլի: Նա թագադրում է Ֆարահին, հռչակելով նրան կայսրուհի՝ շահբանե (ի դեպ, միապետի ամբողջական անունը ևս համապատասխանել է կայսերականին՝ «արքայից արքա և արիների լույս»): Այսպիսով, Ֆարահին դառնում է նորագույն պատմության միակ տիկինը, որ արժանանում է նման տիտղոսի:

2exuiqc

Թագադրման արարողությունը անց է կացվել մեծ ճոխությամբ և շքեղությամբ, որի մասին հիշում են մինչև հիմա:

2a8lpfo

Տիտղոսից բացի, Ֆարահը ստանում է ռեգենտի իրավունք. եթե շահի մահվան դեպքում թագաժառանգի 21 տարին լրացած չի լինում, շահբանեն է դառնում երկրի ղեկավարը:

 

Պերսեպոլիսի տոնը

2wfqwr4

1971 թ. տեղի է ունենում ևս մեկ հանդիսություն, որի գլխավոր հերոսուհին լինում է Ֆարահը: Դա պարսկական միապետության 2500-ամյա հոբելյանական միջոցառումն էր:

syw8hy

Հանդիսությունները տեղի են ունենում Աքեմենյանների մայրաքաղաք Պերսեպոլիսում: Տոնակատարությունն իրենից ներկայացրել է կարճատև ճանապարհորդություն դեպի Հին աշխարհ, որը սահուն կերպով կազմակերպիչները փոխակերպել են ժամանակակից ձեռքբերումների ցուցադրության:

Հոբելյանական միջոցառմանը մասնակցել են Մերձավոր Արևելքի տարբեր գահակալները, Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոս Տիտոն, Եթովպիայի կայսր Խաիլե Սիլասին, Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը:

Հյուրերին Պերսեպոլիս են բերել 250 «Մերսեդես» մակնիշի լիմուզինները:

Հանդիսությունների էսթետիկական կողմը ապահովել էին Ֆրանսիայի լավագույն դիզայներներն ու նկարիչները:

Ըստ պաշտոնական տվյալների, տոնակատարության համար ծախսվել է 22 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ իրանական ընդդիմադիր մամուլը խոսել է տասնապատիկ մեծ թվերից:

 

Ժողովրդի ծառան

f51sh5

70-ականները նշանավորվեցին շահբանեի ակտիվ գործունեությամբ: Կայսրուհին ակտիվ պայքար էր մղում Իրանում մեծ տարածում ունեցող բորոտություն հիվանդության դեմ:

Շահբանեն իր համախոհների հետ միասին մեծ աջակցություն էր ցուցաբերում «Բորոտությամբ տառապողների միությանը»: Նա հաճախ էր այցելում հիվանդներին, բոլորի ուշադրությունը կենտրոնացնելով այդ խնդրի շուրջ: Եվ չնայած, որ հիվանդները ահասարսուռ տեսք ունեին, այնուամենայնիվ, կայսրուհին ակտիվ շփման մեջ էր նրանց հետ:

2ijq23s

Առաջին տիկնոջ ջանքերով ամբողջ երկրում սկսեցին կառուցվել բորոտության դեմ պայքարի կենտրոններ: Այդ կենտրոններում 1979 թ. բուժվել է 2 000 հիվանդ:

2m7ymva

Շահի մեկենասությամբ, կայսրուհին կարողացավ կառուցել մեծ գյուղ, ուր տեղափոխվեցին բորոտությունից բուժված մարդիկ: Սկզբում այդ ձեռնարկը կասկածանքով ընդունվեց անգամ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից, սակայն կարճ ժամանակ անց, այդ նախագիծը արդարացրեց իրեն: Տեղաբնակները զբաղվում էին անասնաբուծությամբ և այդ միջոցով բարգավաճում: Հարևան գյուղերից շատերը սկսեցին տեղափոխվել այդ գյուղը, քանի որ այնտեղ կյանքը ավելի լավ էր:

919b2bcab63d7e9a3a3f445d4831671c_755

Այդպես, վախ առաջացնող հիվանդությունը զիջեց դիրքերը: Իր բազում ելույթներում շահբանեն նշում էր, որ հիվանդության հաղթահարումը իր շնորհիվ չէ եղել, այլ դա ողջ իրանական ժողովրդի ջանքերով նվաճած հաղթանակ է:

Կանանց իրավունքների վերականգման հարցում Ֆարահի կատարած աշխատանքները նույնպես ուշագրավ են: «Իշխանության տարիներին ինչ արել եմ, նախ արել եմ իրանցի կանանց բեռը թեթևացնելու համար»,- ավելի ուշ ասել է նա:

Շահի գահակալման տարիներին իրանուհիները ունեցել են տղամարդկանց հավասար քաղաքացիական իրավունքներ. Կանայք կարող էին դատավոր դառնալ, ընտրվել խորհրդարան: Շահը չեղարկել էր բազմակնությունը: Կանայք կարող էին հավակնել բարձր պետական պաշտոնների: Օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին զբաղեցրել է դատավորի պաշտոն:

Հատկապես հայտնի է Ֆարահի մշակույթի ոլորտում ծավալած գործունեությունը:

Նա հովանավորել է 24 կրթական, բժշկական և մշակութային կրթօջախ: Օգնել է կազմակերպել ամենամյա Շիրազի Արվեստի Փառատոնը: Այդ փառատոնի ժամանակ ներկայացվել են ինչպես իրանցի, այնպես էլ արևմտյան նկարիչների ստեղծագործությունները:

Չնայած Իրանը հսկայական մշակութային ժառանգության կրող երկիր է, բայց 20-րդ դարի կեսերին իր տարածքում չի ունեցել մեծաքանակ իրանական գլուխգործոցներ: Դրանցից շատերը գտնվել են Եվրոպայի թանգարաններում:

Կայսրուհին այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տարել: Արդյունքում, նրան հաջողվել է շատ գլուխգործոցներ վերադարձնել Իրան: Նա կարողացել է իրանական թանգարանները համալրել նաև արևմտյան արվեստի գոհարներով:

122ffw6

Էնդի Ուորհոլի հետ:

Շահբանեի ղեկավարությամբ բացվել են Նաղարստանի Մշակույթի Կենտրոնը, Ռեզա Աբասի թանգարանը, Խորամաբադի թանգարանը, Ազգային խալու պատկերասրահը, Կերամիկական և ապակյա իրերի Աբհինեհյան թանգարանը և այլն:

Այս բոլոր կենտրոնները համալրվել են արտասահմանյան թանգարաններից ձեռք բերված իրանական արվեստի բազում նմուշներով:

Նորին գերազանցությունը անտարբեր չի եղել նաև ժամանակակից արվեստի հանդեպ:

Նրա ջանքերով է հիմնվել Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանը: Հավաքածուն ներկայացել է Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Էնդի Ուորհոլի, Ռոյ Լիխտենշտեյնի ստեղծագործություններով: Այժմ այդ հավաքածուն ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը:

Իսլամական հեղափոխությունից հետո, կտավները պահպանվել են: 2005 թ. այդ արժեքները կարճ ժամանակով ցուցադրվել են:

 

Միջազգային այցելությունները

ipwkno

2cppy5k

Քենեդիների հետ:

es7sw6

eplij4

2vhx7hv

ST-C127-3-62 12 April 1962 First Lady Jacqueline Kennedy (JBK) with the Empress Farah Pahlavi of Iran [Light scratching in upper right hand and lower left hand corners of negative. White spotting throughout negative.] Please credit "Cecil Stoughton. White House Photographs. John F. Kennedy Presidential Library and Museum, Boston"

sbixlf

izsyep

sgpdo2

Եղիսաբեթ Երկրորդի և Արքայազն Ֆիլիպի հետ:

3169lxl

Գեներալ Շարլ դը Գոլի հետ:

15hgxfb

favfgz

2mes42b

Սպիտակ Տանը, միսիս Քարթերի հետ:

29uc2c

Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի Իրան կատարած այցի ժամանակ:

Ֆարահ Փահլավին ամուսնու հետ մասնակցել է միջազգային պաշտոնական այցելություններին: 1972 թ. կայսերական ընտանիքը պաշտոնական այցով ժամանել է ԽՍՀՄ: Շահբանեի հայրենիքի մի մասը ԽՍՀՄ կազմի մեջ է եղել: Նրանք ցանկացել են այցելել Բաքու: Ընդունելությանը ելույթ են ունեցել Մուսլիմ Մագոմաևը, Շովքեթ Ալեքպերովան և Զեյնաբ Խանլարովան: Շահբանեն պաշտոնական այցի ժամանակ խոսել է ադրբեջաներեն: Նա տիրապետում է նաև ֆրանսերենին, անգլերենին, ֆարսիին:

6gzybd

16c73tc

Շահը՝ ղազախական չեպան հագած:

9tix39

Կասպից ծովի ափին:

15yzss9

Սալվադոր Դալիի հետ:

 

Թագակիր արտաքսվածները

Հեղափոխական իրադարձությունները մեծ հետք են թողել արքայական ընտանիքի կյանքում:

2ikve5k

1978 թ. անվտանգությունից ելնելով, նա դադարում է ճամփորդել երկրի ներսում: Գործը բարդանում է նաև նրանով, որ նույն թվականին ֆրանսիացի բժիշկները շահի մոտ մահացու հիվանդություն են հայտնաբերում՝ լիմֆոմա:

6edfmr

1979 թ. հունվարի 16-ին շահը, իր կարծիքով, ժամանակավորապես լքում է Իրանը: Սակայն թագավորական ընտանիքին ճանապարհելու ժամանած զինվորականներից դժվար չէր կռահել, որ դա վերջին հրաժեշտն է…

Առաջին հանգրվանը դարձավ Եգիպտոսը: Նրանց սիրալիր ընդունեց նախագահ Անվար Սադաթը: Նա շահի մտերիմ բարեկամն էր, իսկ կինը, միսիս Ջիհան Սադաթը՝ Ֆարահի մտերիմ ընկերուհին էր:

Իրանում իշխանության եկած նոր կառավարությունը պահանջում էր վերադարձնել Փահլավիներին: Մոհամմադ Ռեզան, չցանկանալով բարդացնել Սադաթի դրությունը, հեռանում է, հանգրվանելով Մարոկոյի արքա Հասան Երկրորդի մոտ: Այնուհետև նրանք մեկնում են Բահամյան կղզիներ:

Կղզիների գեղեցկությունը, ջերմ ընդունելությունը, չկարողացան կայսրուհու մոտ դրական հիշողություն թողնել: Այդ օրերը նա մինչև հիմա համարում է սև օրեր: Վիզաների ավարտից հետո նրանք տեղափոխվեցին Մեքսիկա:

Այնտեղ շահի առողջությունը կտրուկ վատանում է:

Շահը պատշաճ բուժում կարող էր ստանալ միայն ԱՄՆ-ում: Նրանք մեկնում են Վաշինգտոն:

Այդ այցելությունը Իրանի իշխանությունը ընդունեց իբրև ԱՄՆ կողմից մարտահրավեր: Դրան գումարվել էր Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումը: Անվտանգությունից ելնելով Սպիտակ Տան ադմինիստրացիան՝ Ջիմի Քարթերի գլխավորությամբ, թագավորական ընտանիքին հրամայեց լքել Միացյալ Նահանգները:

Թագավորական ընտանիքի նոր հանգրվանը դարձավ Պանաման:

Թե՛ Պանամայի իշխանությունները, թե՛ ԱՄՆ նախագահը ցանկանում էին ձերբակալել և արտահանձնել Փահլավիներին: Օգնության ձեռք մեկնեց կրկին Անվար Սադաթը:

 

Շահի մահը

2whm7m8

1980 թ. մարտ ամսից, մեծ դժվարություններ հաղթահարելով, Փահլավիները կրկին հանգրվանեցին Եգիպտոսում:

Նորին գերազանցությունը հիմա էլ այդ օրերը սիրով է հիշում: Նա հիշում է, թե այդ օրերին որքան սեր և ջերմություն կար ամուսինների միջև: Արտասահմանում արտաքսված թագավորական ընտանիքը անցկացրել է 18 ամիս: Հուլիսի 27-ին շահը մահանում է:

Ալեքսանդրիայից Քահիրե են ժամանում շահի զավակները: Այնտեղ էր նաև նրա քույրը՝ արքայադուստր Աշրաֆը:

Թաղման ժամանակ կայսրուհին կարողացել էր Սադաթին համոզել ներկա գտնվել, քանի որ Մերձավոր Արևելքում կանանց չի թույլատրվում մասնակցել թաղման արարողությանը:

Առ-Ռահիֆի մզկիթը դարձավ Իրանի շահի վերջին հանգրվանը:

Անվար Սադաթը շարունակեց աջակցել ընկերոջ ընտանիքին: Հաջորդ երկու տարիներին նրանք ապրեցին Քահիրեի Քոբեհ պալատում: Հյուրընկալ երկիրը թագավորական ընտանիքը ստիպված եղավ լքել 1981 թ. հոկտեմբերին, Սադաթի սպանությունից հետո:

Նրանք ուղևորվեցին ԱՄՆ: Նախագահ Ռեյգանը թագավորական ընտանիքին թույլ տվեց հանգրվանել ԱՄՆ-ում:

Շահբանեն մինչև հիմա բնակվում է ԱՄՆ-ում: Հաճախ մեկնում է Փարիզ:

 

Այրի կայսրուհին

208b24z

Շահի մահից հետո շահբանեի կյանքում եղել են թե՛ թռիչքներ, թե՛ անկումներ:

Նա իր մեծագույն հաջողություններից է համարում թոռների լույս աշխարհ գալը, ժառանգների բարձրակարգ կրթությունը:

2wd5beu

Նա ձգտում է հեռու մնալ քաղաքականությունից, բայց ամեն կերպ աջակցում է Ռեզա-որդուն, ով համարվում է իրանական էմիգրացիայի առաջնորդը:

Շահբանեն մամուլի ներկայացուցիչների առջև քիչ է հայտնվում: Հարցազրույցներից մեկի ժամանակ, հիշելով Իրանի հեղափոխության օրերը, նա ասաց, որ ամուսինը կարող էր պահել իշխանությունը: Սակայն դա երբեք չէր անի արյան գնով:

2rnaaub

Նորին գերազանցությունը քաջատեղյակ է Իրանի անցուդարձից: Նա չի կտրել կապը հայրենիքի հետ: Շատ է ոգևորվում, երբ իր մասին դրական են արտահայտվում հեղափոխությունից հետո ծնվածները:

5u2wcy

Ֆարահ Փահլավին շարունակում է մասնակցել մշակութային իրադարձություններին: 2003 թ. լույս է տեսել նրա «Անթառամ սեր. իմ կյանքը շահի հետ» գիրքը: 2008 թ. նկարահանվել է իրանուհի կոմունիստ, Շվեդիայում բնակվող Նահիդ Պարսոն Սարվեստանի «Թագուհին և ես» ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմը տարբեր հայացքներով է ներկայացնում 1979 թ. իրադարձությունները:
2001 թ. շահբանեն կրկին ուժգին հարված է ստանում: Մահանում է նրա դուստրը՝ Լեյլան: 31-ամյա աղջկա մահվան պատճառները մինչև հիմա վերջնական չեն: Լեյլան հայտնի իտալացի դիզայներ Վալենտինոյի մոտ մոդել է աշխատել: Աշխատանքը, խաթարելով նրա առողջությունը, հանգեցրել է նյարդային անորեքսիայի. նա սկսել է ցավազրկողներ օգտագործել: Հերթական չափաբաժինը ընդունելուց՝ մահացել է:

34hjepu

5peuyu

Շահբանեն ասաց, որ ուրախ է, որ շահը այս ամենը չի տեսել…

MADRID, SPAIN - MAY 22: Farah Pahlavi, wife of the late Shah of Iran, arrives with her son Reza Pahlavi and his wifearrive to attend the wedding between Spanish Crown Prince Felipe de Bourbon and former journalist Letizia Ortiz at the Almudena cathedral May 22, 2004 in Madrid. (Photo Getty Images) *** Local Caption *** Farah Pahlavi;Reza Pahlavi

Արքայազն Վիլյամի և Քեյթի հարսանիքի ժամանակ:

2lc480i

2z9ia87

70wg1c

atuss8

Բայց դա Ֆարահի վերջին փորձությունը չէր: Կրտսեր որդին՝ Ալի-Ռեզա Փահլավին ապրում էր ԱՄՆ-ում, ուներ Պրինստոնի համալսարանի բակալավրի կոչում, Կոլումբիական համալսարանի հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում, Հարվարդի համալսարանի Հին Իրանի պատմության դոկտորի կոչում: Արքայազնը հայտարարել էր, որ ուզում է Իրանում վերականգնել միապետությունը, բայց սահմանադրական: Նա ինքնասպան է լինում, ավագ եղբոր խոսքերով՝ հայրենիքի համար ոչինչ անել չկարողանալու պատճառով… Արքայազնը մահանում է 2011 թ. հունվարի 4-ին:

1zlvmmb

Արքայազնի մահից հետո տարածվեցին հաղորդագրություններ, որ այդ ժամանակ նրա ընկերուհի Ռահա Դիդիվարը հղի է: Լուրը արքայական ընտանիքը հերքում էր: 2011 թ. օգոստոսի 5-ին, ավագ եղբոր կայքում հայտարարություն տարածվեց թագաժառանգ Ռեզա Փահլավիի անունից. «Ընտանիքիս անունից ուզում եմ մեր համախոհներին և բարեկամներին տեղեկացնել, որ 2011 թ. հուլիսի 26-ին լույս աշխարհ է եկել Իրիանա Լեյլան, մեր սիրելի Ալի-Ռեզայի դուստրը»:

2mc65as

Բելգիայի արքայադուստր Մաթիլդայի հետ:

Կայսրուհի Ֆարահ Փահլավին հաստատեց, որ Իրիանա Լեյլան համարվում է Կայսերական Տան լիիրավ անդամը և Իրանի արքայադուստրը:

2wlxdax

Հորդանանի թագուհի Ռանիայի հետ:

2ev5j0x

Շվեդիայի արքայադստեր հետ:

Կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելու ուղին ընտրած շահբանեն ունի ամուր ոգի, հույս: Նա հավատում է իր հայրենակիցներին: Անկախ տարիքից, նա վարում է ակտիվ կյանք և ունի հիասքանչ տեսք:

20120_original

Ֆարահի ինքնագիրը:

liveinternet.ru