Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին՝ պարուհի և մոդել Քրեսիդա Բոնասը, Fishlove-ի (Սեր ձկների հանդեպ) հակաձկնորսական արշավի համար մերկ նկարվել է ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Մաքհովեռնի, Մայքլ Ջեքսոնի դստեր՝ Փերիսի և այլ հայտնի դեմքերի հետ միասին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Սև-սպիտակ լուսանկարում 29-ամյա Բոնասը կեցվածք է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ կրծքին սեղմելով ոչ մեծ շնաձուկ: «Ձկան որսի չարաշահումը ոչ միայն կործանում է մեր հիանալի ընդջրյա կյանքը, այլև վնաս է հասցնում առափնյա բնակիչներին: Դա հանգեցնում է գործազրկության և վնասում նրանց, ովքեր կախված են օվկիանոսից»,- լուսանկարը մեկնաբանել է մոդելը: Նա հավելել է, որ հպարտանում է բնապահպանական ակցիային իր մասնակցությամբ և հույս ունի հասարակության ուշադրությունը հրավիրել ձկների՝ չափից ավելի մեծ ծավալներով որսի խնդրի վրա:
View this post on Instagram