Քաշի վրա ազդում են մի խումբ գործոններ, որոնցից ամենածանրակշիռը կենսակերպն է: Fithacker.ru-ն ներկայացրել է 7 գործոն, որոնք քաշի ավելացման պատճառ են դառնում:
Սնունդ ընդունելը բաց թողնելը: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել 3-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Սնունդը բաց թողնելը չի նպաստում ավելորդ քաշից ազատվելուն: Նյութափոխանակության գործընթացը դանդաղում է, խանգարվում:
Նախաճաշը բաց թողնելը: Նախաճաշը պետք է հագեցած լինել սննդարար նյութերով: Այն կարագացնի նյութափոխանակությունը, էներգիա կհաղորդի:
Քիչ կամ շատ քնել: Ինչպես քնի պակասը, այնպես էլ շատ քնելը կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ: Պատճառը շատ պարզ է՝ երկու դեպքում էլ նյութափոխանակությունը դանդաղում է:
Քաշը չվերահսկելը: Սա չի նշանակում, թե հարկավոր է ամեն օր կշռվել, բայց քաշը պետք է պարբերաբար վերահսկել՝ հասկանալու համար հետագա քայլերը:
Կյանքում տեղի ունեցող փոփոխություն: Աշխատանքի փոփոխությունը, ֆինանսական խնդիրները, երեխայի ծնունդը, առհասարակ կյանքում ցանկացած փոփոխություն, ցանկացած սթրես ազդում է քաշի վրա: Սթրեսի կառավարումը չափազանց կարևոր է՝ առողջության, այդ թվում՝ քաշի կարգավորման համար:
Տարիք: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ նյութափոխանակությունը դանդաղում է: Դա նշանակում է, որ պետք է պարբերաբար ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, շտկել սննդակարգը:
Մկանային զանգվածի կորուստ: Մկանային զանգվածի կորուստն ու քաշի ավելացումը կարող են կապված լինել: Առաջինը նյութափոխանակության և սննդային սովորությունների փոփոխության պատճառ է դառնում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը