Ցուլ: Կենդանակերպի ամենազգացմունքային նշաններից են: Նրանց դուր է գալիս սեր նվիրել և ստանալ, միավորվել սիրելիի հետ: Նրանց զգացմունքայնությունը ձգում է: Ցուլերը սեքսուալ են, նրա հետ ձեզ ջերմ շփում է սպասվում:
Առյուծ: Քնքուշ են, սիրող, սիրում են արտահայտել զգացմունքները՝ բռնել զուգընկերոջ ձեռքը, գրկել նրան ամեն անգամ, երբ դա հնարավոր է: Միայն թե հիշեք, որ Առյուծը նաև սիրում է սեր ստանալ: Նա ուզում է՝ հիանան իրենով, սիրեն իրեն: Ամբողջ ուշադրությունը նվիրեք Առյուծին: Նա անպայման կգնահատի դա:
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր են գալիս հարաբերությունները, ռոմանտիկան, քնքշանքը: Նրանց կապվածությունը գեղեցիկ է. Կշեռքը ձեզ նամակներ կգրի, բանաստեղծություններ ու երգեր, ծաղիկներ, ուշադրություն և սեր կնվիրի:
Կշեռքները կարող են հիանալի զուգընկեր դառնալ. նրանք սիրելիին թույլ են տալիս լինել այնպիսին, ինչպիսին իրականում են, գնահատում են նրա յուրահատկությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սոցիալական մարդիկ են, շատ ընկերներ, ծանոթներ ունեն:
Ձկներ: Կարեկցող են, հասկանում են բոլորին և յուրաքանչյուրին, հարմարվում նրանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները փոխադարձ զգացմունքներ են պահանջում: Եթե հոգ տանեք Ձկների մասին, նրանք ձեզ նույն կերպ կպատասխանեն, անվերապահորեն կսիրեն ձեզ:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը