Լոնդոնում Sotheby’s աճուրդի տանը վաճառվելուց անմիջապես հետո Բենքսիի մասամբ ինքնաոչնչացված «Փուչիկով աղջիկը» նկարի գնորդը մտադիր չէ չեղարկել գործարքը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Sotheby’s-ի ներկայացուչիչները հայտնել են, որ գնորդը խոշոր եվրոպացի կոլեկցիոներ է: Կնոջ խոսքով՝ մուրճի վերջին հարվածից հետո նկարի ինքնաոչնչացումը սկզբում ապշեցրել է իրեն, սակայն հետագայում նա հասկացել է, որ այժմ «իր հավաքածուում կա արվեստի պատմության մի մասնիկը»:
Հիշեցնենք, որ Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Փուչիկով աղջիկը»-ն ինքնաոչնչացվել է Լոնդոնում Sotheby’s աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո: Նկարը գնահատվել էր մոտ 250-400 հազար դոլար, սակայն աճուրդի ժամանակ այն վաճառվել է 1,4 միլիոն դոլարով: