Եղունգների որակի փոփոխությունը, ձեռքերի դողը նշաններ են, որոնք չի կարելի անուշադրության մատնել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ձեռքերը կարող են օգնել ժամանակին հայտնաբերել առողջական խնդիրները և համապատասխան բուժօգնություն ստանալ՝ խուսափելով հետագա բարդություններից:
Դող ձեռերում
Սա կարող է վկայել այն մասին, որ չափից շատ կոֆեին եք օգտագործում: Խնդրի պաճառ կարող են դառնալ մի խումբ դեղամիջոցներ, այդ թվում հակադեպրեսանտներ, դեղեր, որոնք նախատեսված են ասթմայի դեմ: Եթե այս խնդիրը պարբերաբար անհսնագստացնում է ձեզ, խորհրդակցեք մասնագետի հետ:
Թույլ եղունգներ
Սա կարող է վկայել այն մասին, որ ցինկի մակարդակը նորմայից ցածր է: Սննակարգ ներառեք այս տարրով հարուստ մթերք՝ վարսակ, ընդեղեն, սերմեր, միս: Հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում երկաթի մակարդակը: Օգտագործեք ձու, հնդկական ընկույզ, ոլոռ, լոբի, սպանախ:
Արյան շրջանառության վատացում վերին վերջույթներում
Սա կարող է ինչպես նյարդի վնասման, այնպես էլ սրտի հետ կապված խնդրի հետևանք լինել:
Մաշկի թեփոտում
Այս խնդիրն ամենից հասճախ վկայում է B խմբի վիտամինների անբավարար մակարդակի մասին: B3, B7 վիտամինները շատ կարևոր են մաշկի առողջության համար, նպաստում են եղունգների որակի լավացմանը: Սննդակարգ ներառեք ձուկ, գետնանուշ, սունկ, ավոկադո:
Ծակոցներ, թմրածություն, արյան շրջանառության խդնիրներ վերին վերջույթներում
Այս խնդիրները կարող են վկայել ողնաշարի վնասման մասին:
Հեշտ ծալվող եղունգներ: Խնդիրը կարող է պայմանավորված լինել քիչ քանակով կալցիումի և սպիտակուցների օգտագործմամբ: Եթե սննդակարգի փոփոխությունը ոչ մի կերպ չի օգնում, դիմեք մասնագետի:
Ծակոցներ ձեռքերում
Սա կարող է վկայել շաքարայի դիաբետի զարգացման մասին: Հիվանդությունը բացասաբար է անդարադառնում արյան շրջանառության վրա, ինչն իր հերթին վնաս է հասցնում նյարդերին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը