Շատերը պսակադրության պահին նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում առջևում, սակայն հոգեբանները փորձել են տալ որոշ հարցերի պատասխաններ, ինչը կօգնի ամուսիններին խուսափել բաժանություններից և ավելի երջանիկ ու ամուր ընտանիք ստեղծել:
Առաջին հերթին հարկավոր է գիտակցել, որ ամուսնությունը պարզապես անձնագրում հայտնված կնիք չէ և անհրաժեշտ է հաշվի առնել ամուսնության կարևորությունը: Հաճախ աղջիկները համաձայնվում են զուգընկերոջ արած ամուսնության առաջարկությանը՝ չնայած, որ նրա մասին դեռ շատ բան չգիտեն:
Հոգեբանները խորհուրդ են տալիս երբեք չշտապել և մի քանի անգամ մտածել այդ որոշման մասին: Հնարավոր է, որ զուգընկերն այն մարդը չէ, որի կերպարը ստեղծվում է սիրահարվածների մոտ:
Ամուսինների զգացմունքները պետք է հավասար լինեն, ինչը, ցավոք, ոչ միշտ է այդպես լինում: Պետք է գիտակցել, որ եթե զուգընկերներից մեկն ամեն ինչ վերցնի իր ուսերին, ապա վաղ թե ուշ այդ զույգը կքանդվի:
Դեռևս 20-30 տարի առաջ մարդիկ պնդում էին, ընտանիքը «պահելու» և գումար վաստակելու պարտականությունը պետք է տղամարդը կատարի, սակայն այդ ժամանակներն արդեն անցյալում են և ամբողջ աշխարհում սեռական հավասարություն է: Ներկայում կանայք երբեմն նույնիսկ ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները: Ընտանիքում կարևորը երեխան է, սակայն պետք չէ նրան օգտագործել որպես հարաբերությունները շարունակելու պատճառ:
Հոգեբանների խոսքով՝ եթե մարդիկ նման լուրջ ու պատասխանատու քայլ են կատարում, ապա անում են դա միայն իրենց համար: Պսակադրության պահին զույգերը սովորաբար մտածում են, որ երբեք չեն բաժանվի և միշտ միասին կլինեն, սակայն յուրաքանչյուր զույգի կյանքում էլ լինում են կոնֆլիկտներ, վեճեր ու թյուրիմացություններ:
Շատ կարևոր է, որ զուգընկերը հասկանա մտահոգությունները, այլ ոչ թե փորձի մեղադրել: Ամեն դեպքում հարկավոր է միշտ լսել ամուսնուն, ինչպես նաև չհետաձգել ամուսնալուծությունը, եթե հարաբերություններում այլև սեր չկա: