Բաղադրիչներ
- Սև հաղարջ – 7 բաժակ
- Ջուր – 3 բաժակ
- Շաքարավազ – 9 բաժակ
Պատրաստման եղանակը
- Սև հաղարջի վրա ջուր լցնել և դնել կրակի վրա:
- Ավելացնել 3 բաժակ շաքարավազ, թողնել, որ եռա և մի քանի րոպե հետո ավելացնել ևս 3 բաժակ շաքարավազ, նորից թողնել, որ մի քանի րոպե եռա և ավելացնել 3 բաժակ շաքարավազ, նորից թողնել, որ եռա 2 րոպե:
- Վերջ, մուրաբան պատրաստ է:
- Տաք մուրաբան լցնել բանկայի մեջ:
- Երբ մուրաբան սառչի, փակել պլաստմասսե կափարիչով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը