Շատերը համարում են, որ այս մթերքներն անվնաս են, բայց իրականում դրանք վտանգավոր են, հատկապես երեխաների համար: Ներկայացնում ենք մթերքների ցանկ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխաներին:
Երշիկ և նրբերշիկ
Վերամշակված միսից պատրաստված արտադրատեսակները՝ երշիկը, նրբերշիկները, խոզապուխտը և այլն, վնասակար են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող են օրգանիզմի վրա քաղցկեղածին ազդեցություն ունենալ, այսինքն` հանգեցնել քաղցկեղի զարգացմանը:
Մասնագետները բոլոր մարդկանց խորհուրդ են տալիս իրենց օրաբաժնից բացառել երշիկը, նրբերշիկները և այլ վերամշակված սննդամթերքները, և, հատկապես, այդպիսի սննդամթերքները չտալ երեխաներին:
Օշարակում պահածոյացված մրգեր
Քաղցր աշարակում պահածոյացված մրգերն իհարկե, հաճելի համ ունեն, բայց չպետք է մոռանալ, որ դրանցում մեծ քանակությամբ շաքարավազ կա:
Նման քաղցր մթերքների հաճախակի օգտագործումը ոչ միայն կփչացնի երեխաների ատամները, այլև ճարպակալման զարգացմանը կհանգեցնի: Հետևաբար երեխաներին խորհուրդ է տրվում միայն թարմ մրգեր տալ, որոնք ավելի օգտակար են առողջության համար:
Ծովամթերքներ
Որոշ ձկներում և ծովամթերներում մեծ քանակությամբ սնդիկ և այլ վտանգավոր նյութեր կան, ուստի պետք է մեծ զգուշությամբ դրանք գնել և առավել ևս երեխաներին տալ:
Բայց եթե անգամ ծովամթերքները որակյալ են, դրանք 4-5 տարեկանից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում տալ: Հետաքրքիր է, որ անգամ Ճապոնիայում, որտեղ ծովամթերքները կազմում եմ օրաբաժնի հիմնական մասը, դրանք երեխաներին սկսում են տալ միայն 4-5 տարեկանից:
Կակաո և սուրճ
Եվ սուրճի և կակաոյի մեջ կոֆեին է պարունակվում, որը կարող է երեխային նյարդային դարձնել, դյուրագրգիռ, ավելացնել սրտի խփոցների հաճախականությունը, հաճախակի միզարձակություն և անքնություն առաջացնել: Բացի այդ, կակոյի մեջ սովորաբար մեծ քանակությամբ շաքարավազ են ավելացնում, որը վերը նշված պատճառներով վնասակար է:
Սնկեր
Անտառից կամ այլ վայրերից հավաքած սնկերը երեխաներին ոչ մի դեպքում չի կարելի տալ, քանի որ դրանք կարող են թունավոր լինել:
Բայց անգամ ուտելի սնկերի դեպքում պետք է զգուշություն ցուցաբերել. դրանցում շատ բջջանյութ կա, որը երեխաների օրգանիզմը կարող է վատ մարսել:
Անյուղ կաթ
Երեխաներին չի կարելի անյուղ, սոյայի կամ նուշի կաթ տալ. որոշակի տարիքից հետո նրանց կարելի է նորմալ անքաշ կաթ տալ:
Մասնագետների խոսքով, երեխաների մոտ, որոնք կովի կաթ չեն խմում, այլ անյուղ այլընտրանքը, օրգանիզմում D վիտամինի մակարդակը երկու անգամ նորմայից ցածր է լինում, քան մյուս երեխաների մոտ: Նման երեխաների հասակը մոտ 1.5 սմ-ով ցածր է լինում, քան նրանցը, ովքեր կովի կաթ են խմում:
Զեֆիր
Զեֆիրը կարող է երեխաների շնչուղիներ ընկնել և շնչահեղձություն առաջացնել: Բացի այդ, դրանցում, որպես կանոն, շատ շաքարավազ կա, ուստի այն բավական վնասակար է երեխաների համար: