Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը. life.tert.am

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Նախորդ տարի իր տարեդարձի օրն երկրորդ անգամ պսակադրված Լիլիթն այս տարի էլ առանց անակնկալների չի մնացել։ Ամուսինը, ինչպես ամեն տարի, հոգացել է, որ սիրելին անմոռանալի օր ունենա։ Օրվա մանրամասները Լիլիթը պատմել է Tert.am Life–ին։

Լիլիթը բոլորել է 27 տարին, ինչի առթիվ ամուսինն ու ընկերները անակնկալ են մատուցել նրան և օրը դարձրել անմոռանալի։

«Ես չեմ սիրում ծննդյանս օրը։ Իմ բոլոր հարազատները գիտեն, որ միակ տոնը, որը ես սիրում եմ, Նոր տարին է։ Ընկերներս հարցնում էին՝ կուզե՞ս ինչ-որ անենք ծննդյանդ օրը, ասացի՝ ոչ, որևէ բան չանեք, բայց Սաշն ընկերներիս հետ անակնկալ էր պատրաստել։ Տարեդարձիս նախորդ օրը երեկոյան ինձ հրավիրեցին ուղղակի ինչ-որ տեղ նստելու և շփվելու։ Որպեսզի չհասկանամ, թե ուր ենք գնում, ինձ հետնամուտքով մտցրեցին ներս»,- պատմեց Լիլիթը, որը ժամանցի կենտրոնում հայտնվելուց հետո տեսել է, որ հարազատ բոլոր մարդիկ իրեն են սպասում և տարեդարձը կեսգիշերից շուտ է սկսվել։ Անակնկալը պատրաստողների թվում են եղել նաև Հայկոն և Անահիտ Սիմոնյանը։

Ամբողջությամբ՝ life.tert.am