12-ամյա Շայլո Ջոլի–Փիթը ցանկանում է հանդես գալ մոր՝ Անջելինա Ջոլիի դեմ, քանի որ այլևս չի կարողանում դիմանալ նրա հիստերիաներին և նյարդային պոռթկումներին։
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի բաժանությունն ամենից շատ ազդել է նրանց երեխաների վրա, որոնք հայտնվել են խնամակալության համար երկու ծնողների պայքարի կիզակետում։
Սակայն Բրեդի և Անջելինայի ավագ դուստրը՝ Շայլոն, այլևս մտադիր չէ դիմանալ այն ամենին, ինչ տեղի է ունենում ընտանիքում։ Մոտ կանգնած աղբյուրների խոսքերով՝ Շայլոն արդեն վաղուց է երազում մերկացնել սկանդալային մորը։
«Զզվելի հիստերիկ»,- աղբյուրների խոսքերով հենց այսպես է նա խոսում Ջոլիի մասին։
Ավելին, մոտ կանգնած աղբյուրները հավաստում են, որ համարձակ Շայլոն պատրաստ է պատմել իր ընտանիքի մասին ողջ ճշմարտությունը։ Աղջիկը ցանկանում է իր եղբայրների և քույրերի անունից հանդես գալ, և ուզում է, որ բոլորն իմանան, թե ինչքան շատ են ուզում երեխաները իրենց հոր հետ լինել։