Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով
Advertisement 1000 x 90

Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով

Sotheby’s աճուրդի տան անցկացրած աճուրդում 370.000 ֆունտ ստեռլինգով, կամ 486.000 դոլարով վաճառվել է 18 կարատանոց ոսկուց պատրաստված և բրիտանացի հայտնի մոդել Քեյթ Մոսի գլուխը պատկերող քանդակը: Մարկ Քուինի հեղինակած քանդակը ստացել է «Սիրենի երգը» անվանումը (սիրենները կնոջ գլխով, թռչնի տեսքով ոգեղեն արարածներ են հին հունական դիցաբանության մեջ), գրում է ՏԱՍՍգործակալությունը:

Աճուրդից ստացված ընդհանուր գումարը, որի ժամանակ վաճառվել են ոսկուց կամ ոսկեպատ բացառիկ իրեր և որը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի տարբեր երկրներից հավաքորդների շրջանում, գերազանցել է 3 մլն ֆունտ ստեռլինգը:

«Ոսկին միշտ համարվել է կարգավիճակի ունիվերսալ որոշիչ»,- ասել է Sotheby’s-ի ներկայացուցիչ Կոնստանտին Ֆրանգոսը:

tert.am