Շփում հոգիների հետ. ճշմարտությո՞ւն, թե՞ հորինվածք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շփում հոգիների հետ. ճշմարտությո՞ւն, թե՞ հորինվածք

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդիկ փորձել են իմանալ, թե ինչ է սպասվում իրենց մահվանից հետո, ինչ է լինում հոգու հետ վերջին շնչից հետո: Մարդիկ կամ հավատում են հանդերձյալ կյանքին, կամ չեն հավատում, սակայն շատերը, միևնույն է, հետաքրքրվում են հոգիների հետ շփման փաստերով և գրանցված դեպքերով` սպիրիտիզմով:

Սպիրիտիզմի փիլիսոփայությունը և գաղափարը

Պրակտիկորեն աշխարհի բոլոր կրոնները հաստատում են, որ մարդը մահվանից հետո անհետ չի վերանում, այլ շարունակում է գոյություն ունենալ մեկ ուրիշ անտեսանելի ձևում: Ինչ-որ մեկը կարծում է, որ հոգին կարող է թափառել Երկրի վրա, ինչ-որ մեկը վստահ է, որ այն ակնթարթորեն վերաբնակվում է այլ մարդու կամ նույնիսկ կենդանու մարմնի մեջ:

Կրոններում մեկ բան է համընկնում. մահը վերջը չէ: Դա միայն անցումնային պահ է, մի վիճակից` մեկ այլ վիճակի: Այս իրավիճակում ամենահետաքրքիրն այն է, որ մարդու մահվանից հետո նրա հետ կարելի է կապվել: Այդպես է պնդում սպիրիտիզմը` փիլիսոփայություն, գիտություն, ուսմունք այն մասին, թե ինչպես կարելի է մահացած մարդու հոգու հետ կապի ուղիներ հարթել: Լատիներեն «սպիրիտուս» նշանակում է՝ «հոգի»:

Այս ուսմունքն առաջացել է 19-րդ դարում: Այն մշակել է Ալան Կարդեկը, ով ուսումնասիրել է հոգիների հետ կապը 1850թ.-ից: Հենց այն ժամանակ էլ իրականացվել են հաջողությամբ պսակված սպիրիտական առաջին սեանսները: Գոյություն ունի շատ հետաքրքիր փաստ. Կարդեկին օգնության համար դիմել է նույնիսկ Նապոլեոն Երրորդը, ինչը ցույց է տալիս նրա ուսումնասիրությունների նկատմամբ մեծ հետաքրքությունը:

Շփում հոգիների հետ. ճշմարտությո՞ւն, թե՞ հորինվածք

15885217_6860651

Կարդեկից հետո ի հայտ են սպիրիտիզմի շատ դպրոցներ և հոգիների հետ շփման  բավականին հետաքրքրիր վավերացումներ: Դա վտանգավոր պրոցես է, որը կարող է մահվան հանգեցնել: Ամենաառաջին մահվան դեպքերից մեկը գրանցել է Անգլիայում` Կարդեկի աշակերտներից մեկի կատարած սպիրիտական սեանսի ժամանակ: 1904թ. ոմն Մարգարետ խնդրել է իմանալ, թե ինչ է պատահել իր ամուսնու հետ: Մեդիումներից մեկը հոգուն կանչելու պրոցեսի ժամանակ ուղղակի սկսել է ցնցվել, որից հետո մահացած ընկել է հատակին:

Այդպիսի փաստեր շատ են եղել, սակայն դա խոսում է ոչ միայն կատարվածի ճշմարտացիության մասին, այլ նաև այն բանի, որ դա ծայրահեղ վտանգավոր է: Սպիրիտիզմին և հոգիների հետ շփմանը չեն հավատում գիտության մոլեգին կողմնակիցները, որոնք վստահ են, որ մեդիումները շառլատաններ են: Այդ տեսությունը հերքվում է բազմաթիվ մահերով, որոնք բավականին շատ պատահել են սեանսների ժամանակ:

Շատ համաշխարհային կրոններ, օրինակ՝ Քրիտոնեությունը և Իսլամը, կտրականապես դեմ են նման պրոցեսներին: Առանձնահատուկ ձևով Քրիստոնեությունը հանդիսանում է սպիրիտիզմի հակառակորդը, քանի որ եկեղեցական գործիչները կարծում են, որ մարդկանց հոգիների հետ անվնաս կերպով շփում հնարավոր չէ: Այդպիսի գործողություններով կարելի է գրավել միայն չարին: Բացելով շփման ուղի հանդերձյալ աշխարհի հետ, Դուք շփվում եք ոչ թե Ձեր հարազատների, այլ սատանայի հետ: Այդ ճանապարհը տանում է միայն դեպի սատանան և Ձեր հոգու նկատմամբ նրա հովանավորչությունը:

Մահացածների հետ շփման շատ ապացույցներ կան, բայց դա անհայտ տեսություն է, որի մուտքը փակ է: Սպիրիտական սեանսները և սպիրիտիզմը վտանգավոր են, չէ՞ որ հանդերձյալ աշխարհ կարող են մտնել միայն մահացածները: Հիշեք Ձեր մահացած հարազատներին և աշխատեք ծայրահեղ միջոցների չդիմել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

dailyhoro.ru