Հայտնի մարդիկ Հայաստանի ու հայերի մասին ասում են…
Advertisement 1000 x 90

Հայտնի մարդիկ Հայաստանի ու հայերի մասին ասում են…

Ես գիտեմ Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին: Գիտեմ, որ նրանք շատ բարդ պատմություն են ունեցել: Հայերը միշտ պայքարել են ու պահպանել են իրենց կրոնն ու ինքնությունը: Հայերը միշտ ներկայացրել են իրենց պատմությունն աշխարհին: Նրանք իսկապես աշխարհի ամենավեհ ազգն են: -Մել Գիբսոն 

Հայերը պետք է լինեն մեր ուշադրության և ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, որովհետեև նրանք հրաշալի մշակույթ ունեն, որը ստեղծվել է անկախություն վայելող հայերի կողմից դարեր շարունակ: Նաև նրանց բացառապես հարուստ գրականությունը, որը Հայաստանի փառահեղ ներդրումն է մարդկության գանձարանում: – Վալերի Բրյուսով 

Զոհաբերությունն է հայոց պատմության անբաժանելի մասը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կհամբուրեմ հայոց հողը, որը տաքացել է այդքան շատ զոհերի արյունով: – Ջոն Փոլ 

«Եթե սուրբ գրությունները ճիշտ են ընկալվել, Հայաստանն այն վայրն է, որտեղ գտնվել է դրախտը: Բայց ինչ էլ լինի նրանց ճակատագիրը, որը ցավալի է եղել գալիքի համեմատ, նրանց երկիրը միշտ պետք է լինի աշխարհի ամենահետաքրքիրներից մեկը: Հայերենը Աստծո հետ խոսելու լեզուն է»: –Ջորջ Բայրոն

Թեև ես գրում եմ անգլերեն, և չնայած այն փաստին, որ ես Ամերիկայից եմ, ինձ համարում եմ հայ գրող: Բառերը, որ ես օգտագործում եմ, անգլերեն են, շրջապատող իրերը, որոնց մասին ես գրում եմ, ամերիկյան են, բայց հոգին, որը ոգեշնչում է ինձ գրել, հայկական է: Սա նշանակում է՝ ես հայ գրող եմ և խորապես սիրում եմ այն փաստը, որ հայ գրողների ընտանիքի մի մասն եմ կազմում»: – Վիլյամ Սարոյան

Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին` պայքարի և հաղթանակի ոգին: – Չէ Գևարա

«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»: – Վիկտոր Հյուգո

1915թ. սկիզբ առան այս Սարսափները որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ: -Ֆրիտյոֆ Նանսեն 

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»: -Լուիս Էյնշտեյն

vnews.am